Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետարանի աշխատակազմի և Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամների ուղեկցությամբ, այցելել է Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Զորավար Անդրանիկ Օզանյանի հիշատակին: 1927թ. հենց այս օրն է մահացել հայ ազգային-ազատագրական շարժման վառ անհատականություններից մեկը՝ Անդրանիկ Օզանյանը։ Զորավարի շիրիմի մոտ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները կատարել են հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի նվիրյալ բոլոր նահատակների հոգիների հանգստության համար:
Տարոն Մարգարյանը Եռաբլուր պանթեոնում ծաղիկներ է դրել նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին:
Այնուհետ քաղաքապետն այցելել է նաև Անդրանիկ Օզանյանի թանգարան:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն