Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թեժ վիճաբանություն՝ «Փակ շուկայի» դիմաց

Օգոստոս 31,2013 14:23

Այս պահին «Փակ շուկայի» դիմաց թեժ վիճաբանություն է սկսվել «Ազատագրենք Փակ շուկան օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնության անդամների եւ շուկայի հարակից շենքերի բնակիչների եւ շուկայի նախկին աշխատողների միջեւ: Հավաքված գոռգոռացող բնակիչները, հունից դուրս եկած, գոռում ու նույնիսկ հրելով, խփելով հավաքված ակտիվիստներից պահանջում են հեռանալ եւ շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի գովքն են անում:

Հավաքված բնակիչները միմյանց հերթ չեն տալիս խոսելու մեջ, բոլոր խոսում են միաձայն՝ գոռալով ու գրեթե ոչինչ չի հասկացվում:

«Կարող ա ստեղ լեգո ենք հավաքում, ստեղ ծուռ ա, ստեղ ճիշտ չի, մնում եք, մնում եք, գալիս եք, հեռացեք: Չեք պատկերացնում կռիսներն ինչ էին անում մեզ, ձեռքս կերել է, ոչ մի բան աղավաղված չէ, ներսում սաղ նույնն է»:

Ակտիվիստներից մեկի դիտարկմանը, թե Սամվել Ալեքսանյանը ձեզ կաշառել է՝ բնակիչներն ավելի զայրացան. «Ձեզ են կաշառել, որ քնում, քնում եք, մեկ էլ հայտնվում եք: Մենք ենք որոշողը, մենք ենք այստեղ ապրում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Մանրամասները՝  շուտով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Էս մակարդակի բնակիչներին պետք է բացատրել, ինչպես փոքրիկ երեխաներին են բացատրում, որ այս շուկան հանրային նշանակության կոթող է: Սա իրենց անձնական դուքանը չի, որ հակադրվում կամ Սամվել Ալեքսանյանի գովքն են անում: Իսկ եթե վաղը Էջմիածնի տաճարի հարևանությամբ ապրող բնակիչները բողոքեն, որ տաճարից եկող կիրակնօրյա պատարագը խանգարում է նրանց անդորրը ու հայտնվի մի սուրբ բարերար ու ասի, որ տաճարի տեղում կկառուցի ժամանակակից մի աղոթատեղի, ստորգետնյա կանգառով, վերելակներով, դա էլի պիտի հանդուրժենք ???? Անկասկած գործ ունենք կաշառված ու տգետ բնակչության հետ: Ցավալի է…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031