Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի տեսուչները հեռացան Սիրիայից

Օգոստոս 31,2013 14:17

Azatutyun.am.  Միացյալ ազգերի կազմակերպության տեսուչները, ովքեր հետաքննում էին Դամասկոսի մերձակայքում քիմիական զենքի կիրառման մասին պնդումները, հեռացել են Սիրիայից:

Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել հնարավոր ամերիկյան հարձակման մասին: Միացյալ Նահանգների հետախուզական գործակալությունների պատրաստած զեկույցում ասվում է, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի մերձակայքում 1,429 մարդու մահվան պատճառ դարձած թունավոր գազը «ամենայն հավանականությամբ» կիրառվել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ մնացած կառավարական զորքերի կողմից: Սիրիայի իշխանությունները «ստահոդ» են որակել ամերիկյան հետախուզական զեկույցը:

ՄԱԿ-ի տեսուչները Սիրիայից Լիբանան են գնացել շաբաթ առավոտյան: Առայժմ հայտնի չէ, թե տեսուչները երբ կհրապարակեն իրենց հետաքննության մասին զեկույցը:

 

Մանրամասները կարող եք կարդալ`«Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031