Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի մաքուր Երևան» ծրագրի ամառային փուլի վերջին հասցեն Արաբկիր վարչական շրջանն էր

Օգոստոս 31,2013 12:55

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հունիսի 22-ից մեկնարկած «Ավելի մաքուր Երևան» խորագրով ծրագրի շրջանակում, մայրաքաղաքի հանգստի մի շարք կանաչապատ գոտիներն ու քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող վայրերն ավելի մաքուր դարձնելու նպատակով, իրականացվեցին  սանմաքրման աշխատանքներ, որին մասնակցել է ավելի քան 10 հազար կամավոր:

«Ավելի մաքուր Երևան» ծրագրի ամառային փուլի վերջին հասցեն, որտեղ կազմակերպվեցին մաքրման աշխատանքներ, Արաբկիր վարչական շրջանի «Արաբկիր» և Քանաքեռ ՀԷԿ-ի զբոսայգիներն էին: Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մաքրման աշխատանքներին միացել էր շուրջ 200 կամավոր:

001

Ինչպես Արաբկիրում, այնպես էլ նախորդ վայրերում մաքրման աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել քաղաքապետարանի ենթակայության կառույցները, վարչական շրջանների աշխատակազմերը, հասարակական և երիտասարդական կազմակերպությունները, վետերանները, պետական մի շարք կառույցներ, դիվանագետներ, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներ:

Իրականացվող աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Ամփոփելով ծրագրի արդյունքները՝ նա, մասնավորապես, նշել է. ««Ավելի մաքուր Երևան» ծրագրի հիմնական նպատակն ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները՝ զբոսայգիները, պուրակներն ու անտառպուրակային գոտիները մաքուր և բարեկարգ վիճակում պահել է: Մեր հորդորն  ու խնդրանքն է բնակիչներին, որ ինչպես կամովին մասնակցում են այս ծրագրին և դառնում մայրաքաղաքն ավելի մաքուր դարձնելու քաղաքապետի կոչին գործընկեր, նույն հոգատարությամբ էլ մաքուր պահեն այս տարածքները»,-նշել է Կամո Արեյանն ու մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին, ովքեր մայրաքաղաքի նկատմամբ իրենց սրտացավ վերաբերմունքը գործով են արտահայտում:

Ծրագրի ամբողջ ընթացքում քաղաքապետարանը հոգացել է մասնակիցներին անհրաժեշտ պարագաներով ապահովումը: Որոշ դեպքերում, անհրաժեշտության դեպքում, աշխատանքներին ներգրավվել են աղբատար, ջրցան և մասնագիտացված այլ մեքենասարքավորումներ:

Հիշեցնենք, որ «Ավելի մաքուր Երևան» ծրագրի առաջին փուլում մաքրվել և պատշաճ տեսքի են բերվել Հրազդանի կիրճի, «Հաղթանակ զբոսայգու», «Կարմիր բլուր» հնավայրի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, «Փարոս» անտառպուրակի,  Ծիծեռնակաբերդի, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու, «Եռաբլուր» պանթեոնի հարակից և Արաբկիր վարչական շրջանի 2 զբոսայգիների տարածքները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031