Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ սովորողների վրա վարձերը չեն ազդի»

Օգոստոս 31,2013 13:15

ԵՃՇՊՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը՝ ուսման վարձերի մասին

Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով բուհում ուսման վարձերի բարձրացմանը՝ նշեց, որ այդ քայլը ինքնանպատակ չէ, ինչպես հաճախ շահարկվում է: Ռեկտորը  հայտնեց, որ գիտխորհրդի որոշմամբ 48 մլն դրամի չափով ավելացվել է պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձը, եւ սա այն դեպքում, երբ ուսման վարձավճարների բարձրացումից  ստացվող գումարը լավագույն դեպքում կարող է  կազմել 24 մլն դրամ, այսինքն՝ դրա կեսը: Պարոն Թոքմաջյանը հավելեց, որ վերջին  անգամ գումարները բարձրացել են 2009-ին, որից հետո տարբեր էտապներով բարձրացվել են համալսարանի աշխատակիցների աշխատավարձերը: Նրա խոսքով՝ այժմ դոկտոր պրոֆեսորների աշխատավարձը կբարձրացվի 6%-ից մինչեւ 10,4 տոկոս, թեկնածու դոցենտներինը՝  7,5 -10,1%, դասախոսներինը՝  10,4-12,3%: Հովհաննես Թոքմաջյանն ասաց, որ իրականացվելու է նաեւ լաբորատորիաների արդիականացում, որը հնարավոր է կառավարման կատարելագործման միջոցով, ինչպես նաեւ մասնագիտական աշխատանքներից եկած միջոցների հաշվին: Ընդ որում՝ լաբորատորիաների եւ այլնի արդիականացման համար պահանջվում է 70-80 մլն դրամ՝ չհաշված այն, որ ծախսերն ավելացել են՝ պայմանավորված գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացմամբ: Ռեկտորի ձեւակերպմամբ՝ այս համատեքստում խնդիրը դիտարկելիս պարզվում է, որ հաշվի առնելով ժողովրդի վիճակը՝ ուսման վարձերը չեն բարձրացել այնքան, որքան պետք է բարձրացվեին իրականում: Նա տեղեկացրեց, որ վարձերի  բարձրացումից լավագույն սովորողները չեն տուժելու, եւ հետո որոշ մասնագիտությունների պարագայում 50%-ով պետպատվերով ուսուցում է իրականացվում. «Լավ սովորողների վրա չի կարող ազդել, եթե լավ սովորեն, կանցնեն անվճար համակարգ: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի շարունակվելու է սովորող երեխաների հանդեպ ճկուն զեղչային համակարգի կիրառումը՝ ուսանողական կազմակերպության մասնակցությամբ»:

 ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031