hraparak.am. Երեկ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ 2012-ի հուլիսին ադրբեջանական բանակից փախուստի դիմած եւ հայկական կողմում հայտնված Ֆիրուզ Ֆարաջեւին հանձնել են 3-րդ երկրի, որտեղ նրան փախստականի կարգավիճակ է շնորհվել: Հանձնումը բացատրել են «Ֆարաջեւի ազատ կամահայտնությամբ, ինչպես նաեւ Ադրբեջանում տիրող բարքերով եւ ռազմագերիներին սպասվող դաժան ճակատագրով»:
Հայտարարության շտապողականությունից եւ տոնայնությունից հասկացվեց, որ ադրբեջանական կողմը կամ արդեն հանձնել է, կամ մոտ օրերս պատրաստվում է երրորդ երկիր ուղարկել մեր գերուն՝ Հակոբ Ինջիղուլյանին, եւ մերոնք կանխել են այդ փաստն ու դրա առթիվ սպասվելիք հասարակական արձագանքը: