168.am․ Հայաստանի քաղաքական վերնախավը «շունչը պահած» սպասում է նախագահ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ին Մոսկվա կատարելիք այցին, որի նպատակը ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումն է: Ե՛վ արևմտամետերը, և՛ ռուսամետերը, և՛ նրանք, ովքեր իրենց ներկայացնում են որպես «հայաստանակենտորն», համոզված են, որ այդ այցի արդյունքում է որոշվելու՝ կստորագրի՞ Հայաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, թե ի վերջո կմիանա Եվրասիական միությանը:
Ռուսական մամուլը վերջին մեկ շաբաթվա ընթացքում անընդհատ պնդում էր, որ Պուտին-Սարգսյան հանդիպումը չի կայանա, քանի որ Մոսկվային խիստ զայրացրել է Հայաստանի Եվրաինտեգրման ձգտումը և այդ ուղղությամբ կատարվող քայլերը: Ս. Սարգսյանի՝ Մոսկվա մեկնելու մասին տեղեկության պաշտոնական հաստատումը, սակայն, վկայում է, որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահները կարող են համաձայնության գալ:
Բացառված չէ, որ դա կարող է լինել Հայաստանի հրաժարումը Եվրաինտեգրումից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ՝ 168.am-ի կայքում