Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաբել եմ` ասելով, որ դպրոցները փակել են»

Օգոստոս 31,2013 11:00

hraparak.am.   Մեհրաբյանների 8 երեխաներից 5-ը հաճախում են թիվ 93 դպրոցը, բայց նրանց համար արդեն սովորական է դարձել սեպտեմբերի 1-ին դասի չգնալը՝ մի քանի օր հետո արդեն չեն նկատի նրանց հնամաշ շորերը: «Փոքր տղայիս, որ 2-րդ դասարան է տեղափոխվել, խաբել եմ` ասելով, որ դպրոցները փակել են, եւ ուշ պետք է գնա դասի»,-ասում է մայրը` 41-ամյա Արուսյակը: Նրանք բնակվում են «Հույսի ավան» թաղամասում:

20-ամյա որդին ծառայում է բանակում, 15-ամյա Արմենն աշխատում է հոր հետ` բանվորություն է անում, բայց վաստակած գումարը չի բավարարում: Խանութում պարտքը հասել է 170 հազար դրամի: 3-ամյա Վիկտորիան էլ ժամանակին մանկապարտեզ էր գնում, այժմ հագուստի պատճառով չի գնում: Երեխաները թերսնման արդյունքում իրենց տարիքից փոքր են երեւում: Երկուսը` 8-ամյա Արկադին եւ 12-ամյա Արթուրը, շաքարային դիաբետով են տառապում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031