Հանրահայտ ջութակահարուհի Վանեսա Մեյը, որը նպատակ ունի մասնակցել Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին, որակազրկվել եւ ոչ մի վարկանիշային միավոր չի ստացել լեռնադահուկային սպորտի իր առաջին իսկ մեկնարկում:
Դա եղել է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի բաց առաջնությունում, որտեղ նա հսկա ոլորավայրէջքում սխալ է անցել դարպասներից մեկը: 34-ամյա ջութակահարուհին, որ ներկայացնում է Թաիլանդը, ծնվել է Սինգապուրում՝ թայցու եւ չինացու ընտանիքում, սակայն մանուկ հասակից բնակվել է Մեծ Բրիտանիայում:
Սոչիի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար Վանեսան պարտավոր է մասնակցել մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող առնվազն հինգ պաշտոնական մրցման եւ անհրաժեշտ միավորների պաշար վաստակել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ