Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող շախմատի Հայաստանի 1-ին խմբի առաջնության 9-րդ տուրում առաջատարը փոխվեց:
Առաջատարը՝ Տիգրան Քոթանջյանը, պարտվեց Հովիկ Հայրապետյանին՝ առաջին հորիզոնականը զիջելով գրոսմայստեր Կարեն Գրիգորյանին, որն իր հերթին առավելության հասավ միջազգային վարպետ Դավիթ Քալաշյանի նկատմամբ: Ըստ հաջորդականության մրցաշարային աղյուսակի երեք առաջին տեղերում են գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը՝ 7,0 միավոր, Տիգրան Քոթանջյանը՝ 6,5, Հովիկ Հայրապետյանը՝ 6,0:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ