Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է մեր դիրքորոշումը

Օգոստոս 31,2013 10:20

Azg.am․ Սիրիան էսօր-էգուց ռմբակոծում են` մերոնք բան չեն ասում. ո՞րն է մեր դիրքորոշումը մեզանից ոչ շատ հեռու գտնվող երկրի հանդեպ հարվածների պարագայում, սիրիահայերի հանդեպ ինչ գործելակերպ ենք որդեգրելու, ինչից զգուշանանք, ինչից` ոչ: Մանավանդ ակնհայտ է, որ Սիրիային դաս տալով` հակասիրիական դաշինքը զգուշացնելու է մեր դաշնակից Իրանին` նրա միջուկային հավակնությունների համար, իսկ սա արդեն ողջ տարածաշրջանում ռեզոնանսի ու հետեւանքների խնդիր է, Թուրքիան էլ կողքներս: Պարզ է, որ այս մասին էլ խոսվելու է Պուտին-Սարգսյան հանդիպմանը, բայց մինչ այդ մտահոգությունները չբարձրաձայնվե՞ն ամենաբարձր մակարդակով եւ երկրի քաղաքացիների մտավախություններին ի տրիտուր:

Կամ գազի գինը բարձրանալիս հնարավոր չէ՞ր ժողովրդին ժամանակին տեղեկացնել, հիմնավորմամբ հանդերձ, որը գուցե ավելի ընդունելի լիներ, քան գազի գնի հետ կապված ողջ պարտիզանությունը:

Կամ ասենք` հիմա խոսք է գնում խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու եւ սահմանադրական փոփոխությունների մասին` սա պետական մակարդակի միջոցառում է: Եթե այսպիսի բան կա` ինչո՞ւ պետք է ժողովուրդն այդ մասին երկրի ղեկավարից չիմանա` հիմնավորմամբ հանդերձ, կամ եթե չկա, էլի նույն ձեւով: Թե չէ` արտահոսքերով տեղեկություն տալն ու մանիպուլյացաիները հոգնեցրել են բոլորին:

Նույն կերպ կուսակցությունները` ընդդիմադիր ու իշխանական, հավաքվում-փակ ակումբների նման խնդիրներ են քննարկում: Ոչ ոք չի հասկանում` ի՞նչ մտադրություններ ունեն նրանք, այս կամ այն հարցի հետ կապված ինչ են մտածում (խոսքը պաշտոնական տեսակետի մասին է, ոչ թե անհատների մակարդակով զրույցների), նրանց հաջորդ քայլն ինչ է, կամ ինչո՞ւ են նրանց որոշումները ոչ թե տրամաբանական հերթագայությամբ կայացվում, այլ` անսպասելի, ու միշտ անակնկալի են բերում հանրությանը: Ախր անակնկալի բերում են թշնամուն: Իսկ Հայաստանի քաղաքացիներին պետք չէ անակնալի բերել, նրանց հարկավոր է սեփական ղեկավարների եւ սեփական կուսակցությունների կանխատեսելի վարք եւ աշխատանք: Մանավանդ` բոլոր կարեւոր հարցերի վերաբերյալ մտերմիկ զրույց իրենց հետ, տեխնոլոգիապես զարգացած այս դարում այդ զրույցը ձեւերը գտնել միշտ էլ հնարավոր է: Իսկ գաղտնի, գորշ կարդինալակերպ գործելակերպը անվստահություն է ծնում եւ սնում:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ` Azg.am-ի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031