Aravot.am-ը տեղեկացրել է, որ EMPYRAY ռոք խմբի վոկալիստ Սարգիս Մանուկյանը անձնական պատճառներով մեկնել է ԱՄՆ եւ խնդրել ԶԼՄ-ներին իր բացակայությանը զգացմունքային երանգավորում չտալ:
Քիչ առաջ EMPYRAY-ի կիթառահար Կարեն Արզումանյանը խմբի Ֆեյսբուքյան էջում հանդես է եկել խումբը համալրելու վերաբերյալ հայտարարությամբ:
Կարեն Արզումանյանը մասնավորապես ասել է, որ չգիտեն, թե ինչքան կձգվի Սարգիս Մանուկյանի՝ ԱՄՆ-ում մնալը, հետեւաբար հայտարարում են վոկալիստի թափուր տեղի համար մրցույթ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ