«Ես խոնարհվում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի առաջ, նրանք պատմական գործողություն են իրականացրել ՝ պաշտպանելով ողջ հայ ազգի արժանապատվությունը»,- այսօր «Առաջին լրատվական»-ի հետ բացառիկ զրույցում վերջերս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի տված հարցազրույցի մի շարք դրվագների արձագանքեց 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:
Վերջինս ընդգծեց, որ չորս տարվա ընթացքում՝ որքան եղել է Հայաստանում, Վազգեն Սարգսյանը իր համար եղել է հայրենասիրության, հայրենիքի, հայ ժողովրդի հանդեպ սիրո օրինակ:
«Վազգեն Սարգսյանն ինձ երբեք որևէ տգեղ բառ չի ասել, թեև ես չէի էլ ստեղծում այնպիսի մթնոլորտ, որ որևէ մեկն ինձ որևէ տգեղ բառ ասեր. չէ՞ որ մենք ԶՈւ էինք ձևավորում և անցկացրինք բանակային հակահարձակողական գործողություն ու ազատագրեցինք մեր հողերը: Ոչ մի անգամ ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Վազգեն Սարգսյանն ինձ որևէ վատ խոսք չեն ասել, իսկ ես՝ առավել ևս: Նախ՝ ես իրավունք չունեի, քանի որ նրանք ղեկավար անձինք էին:
Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը չափազանց նրբանկատ, բարձր կազմակերպվածությամբ, ջենտլմենական մոտեցում ունեին, և ես խոնարհվում եմ նրանց առջև: Ես այս մասին հայտարարում եմ պաշտոնապես»,- նշեց նա:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Многоуважаемый генерал,
Вы великий Армянин.
Видно, что Вас загнали в минное поле.
Правда в Армении остается погребенным.
Իհարկե այս մասշտաբի և արժանիքների մարդու հետ չհամաձայնվել հնարավոր չէ, հատկապես երբ
խոսքը՝ Լևոն Տեր Պետրոսյանի մասին է: