Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ակտիվիստ. «Համոզվել եմ, որ այս ոստիկանության ներկայությամբ մենք ապահով չենք» (Տեսանյութ)

Օգոստոս 30,2013 23:06

Օգոստոսի 30-ին Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց տեղի ունեցավ «Ազատագրում» քաղաքացիական նախաձեռնության հինգերորդ հանրային զրույց-քննարկումը:

Սա բաց քննարկումների շարք է: Յուրաքանչյուր հանդիպման համար ընտրվում է ինչ-որ թեմա, և մարդիկ, որոնք հետաքրքրված են այդ թեմայով՝ հավաքվում են և կիսվում իրենց կարծիքներով: Այսօրվա հանդիպման թեման ինքնակազմակերպումն էր, սոլիդարությունը և համերաշխությունը:

Marine Petrosyan«Քննարկումները պարբերաբար են լինում. երկու շաբաթը մեկ են եղել, ամեն դեպքում կոնկրետ օր և ժամ չկա որոշված, հենց ինչ-որ թեմա հասունանում է կամ առաջարկ է լինում՝ կազմակերպում ենք և հավաքվում: Կարծում եմ, որ թեման շատ արդի է, քանի որ քննարկումը կարող ենք ծավալել այսօրվա հայաստանյան մեր իրականության` քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների շուրջ»,- ասաց քաղաքացիական նախաձեռնության անդամ Գայանե Մելքոմյանը:

Քանի որ բանախոս չկար, զրույցի մասնակիցների սկսեցին կիսվել իրենց պատկերացումներով, թե ինչ են հասկանում տվյալ հասկացությունների տակ:

Դավիթը նշում է, որ իր պատկերացմամբ թեման մեկը չէ, այլ երկուսը. «Ինքնակազմակերպումը և սոլիդարությունը տարբեր բաներ են: Փորձենք ոլորտները բաժանել, որպեսզի հասկանանք, թե ինչի համար է ընդհանրապես պետք ինքնակազմակերպումը»: Նա առանձնացնում է 3 բաժիններ, առաջինը` «պետական տարբեր ինստիտուտները», երկրորդը` «բիզնեսը, որն իր շահերն է պաշտպանում» և երրորդը` քաղաքացիականը, որն իր մեջ ներառում է հասարակական կազմակերպություններ: Եվ երբ առաջին երկու բաժինները կայացնում են որոշումներ, որոնք ձեռնտու չեն հանրությանը, մարդիկ ինքնակազմակերպվում են, որպեսզի թույլ չտան`իրենց շահերը ոտնահարվեն:

«Այսպիսի մի բան կա մեզ մոտ, որ ասում են շահը իմանալ, գիտակցել` բացասական նշանակություն ունի, որովհետև դա ասոցացվում է շատ գումար վաստակելու հետ… Նույն այդ մեծահարուստները իրականում իրենց շահը չեն գիտակցում շատ ժամանակ»,- հավաստիացնում է Դավիթը: Նրա կարծիքով մեծահարուստներն «այդքան էլ» երջանիկ չեն, քանի որ գերի են դառնում իրենց կապիտալին:

AzatagrumՔննարկման մասնակիցներից Սարգիսը անհանգստացած է ոստիկանության պահվածքով. «Համոզվել եմ, որ այս ոստիկանության ներկայությամբ մենք ապահով չենք…Մարդկանց քարշ տալը, առանց որևէ հիմքի ուղղակի տանել 3 ժամ պահելը…Շատ կամակատարություններ կան, և ես ուղղակի մտածում էի, թե ինչպես կարելի է ինքնապաշտպանվել այդ ամենի ինչից: Կարծում եմ, որ փոքրիկ խմբերը կարող են այդ ապօրինությունները կասեցնել»:

Գայանեի մտահոգությունն այն է, որ Հայաստանում մարդիկ իրենց այս պետության քաղաքացի չեն զգում. «Մարդիկ իրենց պատասխանատու չեն զգում տեղի ունեցող իրադարձությունների համար, օտարված են զգում ամեն ինչից: Մարդիկ սպասում են`ինչ-որ մի փրկիչ գա, ինչ-որ մեկը իրենց կազմակերպի, ինչ-որ մեկին իրենք հավատան: Շատ կարևոր է, որ ամեն մեկը գիտակցի իր կարողությունը և իր պատասխանատվությունը»: Նրա կարծիքով դրա համար է կարևոր ինքնակազմակերպումը:

Զրույց-քննարկումն ամփոփվեց հաջորդ հանդիպման համար թեմայի ընտրության քննարկումով:

Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031