«Սահմանադրական փոփոխություններ, եթե հիշում եք, մենք նախագահական ընտրություններից հետո առաջարկում էինք պարոն Րաֆֆի Հովհաննիսյանը ղեկավարի այդ հանձնաժողովը։ Իրոք, հանրապետության նախագահի կարգադրությամբ ստեղծվել է այդ հանձնաժողովը, Սահմանադրական դատարանի նախագահն է ղեկավարում, և գոյություն ունեն առաջարկներ հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակությանը, քաղաքական ուժերին, լսել և քննարկման առարկա դարձնել յուրաքանչյուր խնդիր»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ այսօր Արմավիրի մարզպետարանում լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե իր կարծիքով Հայաստանում կառավարման ո՞ր համակարգն է ավելի արդյունավետ՝ նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական Հովիկ Աբրահամյանը արձագանքեց․ ֊ «Դե՝ պիտի քննարկենք։ Այսօրվա այս մոդելը շատ նորմալ աշխատում է, իմ կարծիքով»։
Ազգային ժողովի նախագահն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինտեգրացիոն ո՞ր տարբերակն է բխում Հայաստանի շահերից՝ եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական: Հարցը վերջին շրջանում սրություն է ստացել, շատերի կարծիքով՝ անթաքույց սպառնալիքներով Հայաստանի հասցեին հանդես եկան ռուս դիվանագետները՝ այդ թվում մեր երկրում գործող:
«Այս հարցերը քննարկվում են, և առաջինը մեզ համար շատ կարևոր է մեր երկրի, մեր ժողովրդի շահը։ Դա է լինելու սկզբնաքարը», ֊ պատասխանեց ԱԺ նախագահը։
Սրա նման երկրի առաջին դեմքերից, կարելի է միայն ստանալ այս երկիրը: