Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը` Հայաստանի Եվրամիությանը անդամակցելու մասին

Օգոստոս 30,2013 21:56

Այսօր Գյումրու Թատերական հրապարակում հանրային ժողով հրավիրած Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադարձավ նաև Հայաստանի արտաքին քաղաքական հարցերին:

Անդրադառնալով նոյեմբերի 29-ին  Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին Ասոցացման համաձայնագրի  նախաստորագրմանը, «Ժառանգության» առաջնորդն ասաց. «Գյուլը ասում է, թուրքալեզու ժողովուրդների ժողովը անենք Ստեփանակերտում, Եվրոպան, Ամերիկան պնդում են նախաստորագրման վրա, Ռուսաստանը` ռազմավարական գործընկերը, ռազմավարական զինատեսակներ է վաճառում ռազմավարական հակառակորդ Ադրբեջանին, և Հայաստանը, մեջտեղը նստած, տարբեր ակոսները` մեկը ազատամարտիկ, մեկը ուսման վարձ ունեցող երիտասարդ, մեկը` բանվորական արդարության համար, մյուսը` բնակարանաշինական արդարության համար պայքարում են առանձին-առանձին: Սրանից մենք պարտված ենք դուրս գալու, եթե մի բան շուտ չփոխենք: Իմ կարծիքով մինչև նոյեմբեր սպասվում է  շատ կարևոր որոշում, ինքս ես ու «Ժառանգություն»-ը կողմնակից ենք Եվրոպական միության անդամակցության, եթե Եվրոպան ճանաչի Հայաստանի ազգային շահը և ժողովրդի քաղաքացիական իրավունքը:

Ավելի շոշափելի, ավելի կոնկրետ. ես կարծում եմ, որ նախաստորագրման զուգահեռ կամ դրանից առաջ Հայաստանի Հանրապետությունը պետք է ճանաչի  Լեռնային Ղարաբաղի հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, որպեսզի որևէ կասկած չլինի, թե այդ ասոցացման պայմանագիրը ինչին է վերաբերում: Ես ինքս ծանոթ չեմ տեքստին և շատ կասկածելի է, թե ինչու գործող իշխանությունները չեն հրապարակում այդ համաձայնագիրը: Բայց ներկա ընտրությամբ, ով չի հարգում Հայաստանի ժողովրդի քվեն, ով չի հարգում Հայաստանի ազգային շահը` նաև Արցախի պահով,  իմ կարծիքով, չպիտի ունենա Հայաստանի ստորագրությունը: Ես հակված եմ, եթե այդ հարգանքը լինի Հայաստանի նկատմամբ, ով հարգեց Հայաստանը այդ ճանապարհով, ուրեմն  ինքը պետք է ունենա Հայաստանի հարգանքը»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031