Եկող տարվանից համայնքներին հատկացվելիք դոտացիայի չափը որոշվելու է ոչ թե ըստ մշտական բնակչության, այլ տվյալ համայնքում հաշվառված բնակչության թվով:
Այս հանգամանքը առավելապես անհանգստացնող է Լոռու մարզի համայնքների համար, քանի որ ՀՀ ոստիկանության` ՀՀ Լոռու մարզպետարան փոխանցած տվյալների համաձայն` մարզի 63 համայնքներում մշտական բնակչության թվի նվազում է նկատվում:
ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սեւակ Հովհաննիսյանն այսօր Լոռու մարզի խորհրդի հերթական նիստի ժամանակ տեղեկացրեց, որ օրինակ, Գուգարքում մշտական բնակչության թիվը պակասել է 1450-ով, Շահումյան համայնքում` 579-ով, Շնողում` 460-ով:
«Սրանք անհանգստացնող թվեր են, որովհետեւ, փաստորեն, մարզի 63 համայնքներում մշտական բնակչության թվի նվազում է նկատվում, եւ զգալի խնդիրներ կարող են առաջանալ 2014 թվականի դոտացիոն հաշվարկներում»,-նկատեց վարչության պետը:
Կարդացեք նաև
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ