Այսօրվանից Orange-ն իր հաճախորդներին կընդունի նաև Տիգրան Մեծի 12 հասցեում գտնվող նորաբաց խանութում: Այսօր տեղի ունեցած պաշտոնական բացման արարողության ժամանակ ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը շնորհավորեց խանութի անձնակազմին և մասնավորապես ասաց.
“Մեր նպատակն է մոտ լինել հաճախորդներին և դարնել հնարավորինս հեշտ ու հարմարավետ նրանց սպասարկումը: Այսօր մեր խանութներում վաճառքի ու սպասարկման խորհրդատուներն ընդունում են 600,000 բաժանորդների ամենաբազմազան հարցերով: Որակյալ սպասարկումն ու բաժանորդին մոտ լինելը մեր ամբողջ ընկերության համար է առաջնահերթություն, և մենք պատրաստ ենք բարձր պահել այն ստանդարտները, որ սահմանել ենք”, ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Այսօր Orange-ն իր հաճախորդներին ընդունում է թվով 77 խանութներում, որտեղ ընկերության վաճառքի խորհրդատուները հաճախորդներին դիմավորում են նույն գեղեցիկ և հարմարավետ պայմաններում, ինչպես աշխարհում ամենուր, որտեղ գործում է Orange-ը:
Կարդացեք նաև
Orange Արմենիա