Այսօր Տիգրան Մեծի պողոտայում Orange-ի նոր խանութի բացման արարողության ժամանակ խոսելով լրագրողների հետ՝ ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը տեղեկացրեց, որ հաշվի առնելով այն հաջողությունը, որ ունեցել է «Մի հեռախոսը՝ քեզ, մյուսը՝ նվեր» հատուկ առաջարկը, Orange-ը հաջորդ շաբաթվանից նոր առաջարկ կներկայացնի: Նա մասնավորապես նշեց.
«Քանի որ այդ հատուկ առաջարկից կարող էին օգտվել միայն առաջին 5000 բաժանորդները, շուտով մենք խանութներում այլևս Alcatel 2005 մոդելի հեռախոս չենք ունենա: Սակայն մենք պատրաստ կլինենք բավարարել պահանջարկը հաջորդ շաբաթվանից՝ նոր հեռախոսով ու նոր հետաքրքիր առաջարկով»:
Հիշեցնենք, որ հատուկ առաջարկը ներկայացվել է օգոստոսի 21-ին: Այն թույլ է տալիս միանալ Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա բաժանորդագրություններից մեկին, ձեռք բերել հեռախոս կամ սմարթֆոն հատուկ գնով, ինչպես նաև՝ Alcatel 2005 մոդելի հեռախոս ու երկրորդ SIM քարտ՝ որպես նվեր ընտանիքի անդամներից մեկի համար:
Կարդացեք նաև
Orange Արմենիա