Ինչպես լրագրողների հետ զրուցում տեղեկացրեց նա` հրավիրված ոչ ֆորմալ ժողովը ոչ նախընտրական էր, ոչ էլ հետընտրական:
«Սա ընտրությունների հետ կապ չունի` ոչ նախընտրական է, ոչ հետընտրական, մենք համարում ենք, որ կան կուտակված մի շարք խնդիրներ, մի մասը գալիս են կեղծված ընտրություններից, ոչ իրավական ընտրություններից, մի մասը սոցիալական` ազատամարտիկներ եւ այլ քաղաքական հարցեր, որոնք անհրաժեշտ են քննարկել բաց, թափանցիկ եւ գտնել համալիր լուծումներ»,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգության» առաջնորդը նկատեց, որ Հայաստանի առաջ ծառացած խնդիրները կործանման են տանում երկիրը, լուծման միակ ուղին էլ համապետական մոտեցումն է:
«Մենք ունենք խնդիրներ, պետք է հանգամանալից, համապետական լուծում գտնենք եւ այդ լուծումը պիտի հիմնված լինի ժողովրդի մասնակցության եւ կամքի վրա: Կուսակցությունները, քաղաքացիական նախաձեռնությունները, երիտասարդները, ազատամարտիկները, իշխանությունները առանձին-առանձին որեւէ բանի չեն հասնի, սա պահանջում է համակարգված լուծում»:
Կարդացեք նաև
Ըստ նրա` ՀՀ քաղաքացու տեսանկյունից Հայաստանն այժմ գտնվում է արտակարգ դրության մեջ` սոցիալական պահանջներ, արտագաղթ, պետական դրվածք, արտաքին մարտահրավերներ:
«Հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացու տեսանկյունից մենք գտնվում ենք արտակարգ դրության մեջ` սոցիալական պահանջներ, արտագաղթ, պետական դրվածք, արտաքին մարտահրավերներ, երբ մեր ռազմավարական դաշնակիցը զինամթերք է վաճառում մեր հակառակորդին, թուրքալեզու պետություններն ուզում են Արցախում ժողով անել, ուզում եմ ասել, որ հազար ու մեկ ներքին ու արտաքին հարց կա, մենք մեր ներքին հարցը պետք է լուծենք»,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ