Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը օրենսդրական նախաձեռնություններ է պատրաստում՝ «ավտոկայանատեղերի բեսպրեդելի, թալանի» դեմ

Օգոստոս 30,2013 19:27

Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դատախազության առջեւ տեղեկացրեց, որ ԱԺ աշնանային նստաշրջանում նոր օրենսդրական նախաձեռնություններ են պատրաստում, քայլեր են մտածում, որ մոբիլիզացնեն ամբողջ հայ ժողովրդին՝ հասարակությանը հուզող հարցերի  շուրջ. «Դրանց նպատակն է նաեւ այս ռեժիմի բռնապետական ջղաձգումների սահմանափակումը: Դրանք կապված են եւ Մարտի 1-ի, եւ իշխանության լիազորությունների հետ, որոնք կնպաստեն պետության պատասխանատվությանը՝ որեւէ բռնություն կիրառելու դեպքում: Հիմա չեմ ուզում այդ քայլերը բացել, բայց դուք դա կտեսնեք: Մենք շատ հետեւողական քայլեր ենք անելու, որոնք պետք է թուլացնեն այս բռնապետությունը: Մենք անդրադառնալու ենք բոլոր պրոբլեմներին՝ այս թալանին, ավտոկայանատեղերի այս բեսպրեդելին, որ մի քանի կգ ներկ քսելով՝ ստեղծել է հնարավորություն Սաշիկի համար հարստանալու, որովհետեւ պարզվում է՝ 70 տոկոսն այդ տուգանքներից անցնելու է նրա կողմից տնօրինվող ընկերությանը: Բոլոր այս հարցերը մենք բարձրացնելու ենք»:

HAK

Լեւոն Զուրաբյանը կանխատեսեց, որ իրավիճակը թեժանալու է եւ պայքարն ուժեղանալու է:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031