Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դպրոցների ճնշող մեծամասնությունը շատ ձեւական պատասխան է տվել մեր այդ հանձնարարականին». Ա.Աշոտյան

Օգոստոս 30,2013 19:17

«Խնդիրներից մեկը, որը դրված է մեր առջեւ կրթական ծրագրերի մշտական կատարելագործման եւ արդիականացման հարցն է: Մենք նոր ենք ներդրել 12-ամյա կրթական ծրագիրը ավագ դպրոցներում: Ակնհայտ է, որ այս ամենը վերջին ատյանի ճշմարտություն չէ եւ  մենք ձեզ հետ միասին հնարավորություն ունենք մշտական վերանայման ենթարկել կրթական ծրագրերը` դարձնելով ավելի արդիական եւ  համահունչ այսօրվա երիտասարդների եւ ծնողների ակնկալիքներին: Հետեւաբար, ուսումնական ծրագրերի եւ դասագրքերի վերանայման համար մենք ակնկալում ենք ավելի ինտենսիվ հետադարձ կապ»,-այսօր այս մասին ԵՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում հանրապետության ավագ դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության ընթացքում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, նշելով, որ դպրոցների 80%-ը շատ ֆորմալ գնահատական է տվել այդ հանձնարարականին.«Մենք ուղարկում ենք դասագրքերը փորձարկման, որպեսզի ձեզ հետ միասին շտկենք դասագրքերում առկա թերությունները եւ մինչեւ դասագրքերի վերջնական հրատարակումը այդ  դասագրքերի որակը համապատասխանեցնենք մեր ակնկալիքներին եւ պետական չափորոշիչին: Դպրոցների ճնշող մեծամասնությունը շատ ձեւական պատասխան է տվել մեր այդ հանձնարարականին»:

Ըստ նախարարի` նման փորձարկում առաջին անգամ էր իրականացվում, եւ այս տարի բոլոր այն դասագրքերը, որոնք կլինեն դպրոցներում, իրականում ենթարկվեն անշահախնդիր, մանրակրկիտ,  սրտացավ ուսումնասիրման. «Եթե դասագիրքը տպագրվեց, մտավ դպրոց 4-5 տարով, այնտեղ առկա թերությունը հնարավորություն չի լինելու ուղղել, մինչեւ հաջորդ հրապարակում»,-ընդգծեց Աշոտյանը:

Վերջինս անդրադառնալով` դպրոցներում առկա աշխատանքային տետրերի վաճառքին, ասաց, որ խստիվ արգելվում է բոլոր տեսակի վաճառքները դպրոցներում: Դպրոցներում կվաճառվեն միայն ստուգողական տետրերը` աշակերտների գիտելիքների ստուգման համար, որը եւս  պարտադրաբար չի լինելու: Տետրերը կարող են գործածվել ուսումնական հաստատություններում բացառապես ծնողական խորհուրդների համաձայնությամբ»,-ասաց նախարարը` հավելելով, որ ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին առաջարկել է համապատասխան հանձնարարականներ տալ ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ այլ աշխատանքային տետրերի, օրագրերի և ուսումնաօժանդակ նյութերի վաճառքն ուսումնական հաստատություններում բացառելու վերաբերյալ: 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031