Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը մասնակցել է օգոստոսի 31 ին մեկնարկող «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացված «Հռոմ. Իմ քաղաքի ժամանակակիցը» խորագրով մոնումենտալ կոթողների լուսանկարչական ցուցահանդեսին: Այն հեղինակել է Իտալիայում դիվանագիտական առաքելություն իրականացնելու տարիներին մասնագիտությամբ ճարտարապետ Կարինե Դանիելյանը:
Ողջունելով ներկաներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից, Արամ Սուքիասյանը խորհրդանշական է համարել փաստը, որ «Եվրոպական ժառանգության օրերը» մայրաքաղաղաքում մեկնարկում են հենց «Էրեբունի» արգելոց թանգարանից` ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանը այսուհետ ևս աջակցելու է նման նախաձեռնությունների իրականացմանը: Իսկ առաջիկայում էլ ավելի կսերտանա Երևանի ու մայրաքաղաքի քույր և գործընկեր քաղաքների միջև մշակութային երկխոսությունը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել և բացման խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին և ուրիշներ: Թվով 40 մոնումենտալ քանդակների լուսանկարների ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 30-ը: Ցուցահանդեսի խորագիրն ավարտվում է այցելուներին ուղղված «Սիրենք և միասին պահպանենք Էրեբունին» կոչով:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն