Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանի անեծքը. «Ա՛յ նախարար Արմեն Աշոտյան, անունդ ոչ ու փուչ լինի»

Օգոստոս 30,2013 18:14

Այսօր դատախազության առջեւ ՀԱԿ-ի բողոքի ակցիայի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն անդրադարձավ կրթական խնդիրներին եւ մասնավորապես, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին:

Խոսելով ընդհանուր թանկացումների մասին՝ նա ասաց. ««Սերժ Սարգսյանի վերջին 6 ամսվա իշխանության ընթացքում օր չի եղել, որ անհաջողություն, մի փորձանք չգրանցվի մեր երկրում: Ամեն ինչ արվում է՝ մի քանի գողերի կողմից Հայաստանը թալանելու համար: Երեւակայություն է պետք մտածելու այնպիսի թալանի միջոցներ, ինչպիսիք իրենք գտնում են այսօր Հայաստանում՝ կարմիր գծերի պատմությունը, տրանսպորտի թանկացումը, գազի թանկացումը, ընդհանրապես կյանքի թանկացումը: 9 տոկոսով կյանքը թանկացել է, դա նշանակում է՝ յուրաքանչյուրս միայն շուկայի հետ կապված 9-10 տոկոսով աղքատացել ենք»:

Խոսելով ուսման վարձավճարների բարձրացման մասին՝ Արամ Մանուկյանը նշեց, որ նոր ընդունված ուսանողների վարձը 100-400 դոլարով թանկացել է, այսինքն՝ յուրաքանչյուրի ուսման վարձը միջինը 200 հազարով թանկացել է. «Եվ սա ո՞ւմ հաշվին, ինչի՞ համար, ո՞ր ծառայության համար: Ես ձեզ թիվ ասեմ՝ Պետհամալսարանը ՀՀԿ-ի երիտասարդական հիմնադրամին մեկ տարվա ընթացքում փոխանցել է 100 մլն դրամ՝ 250 հազար դոլար: Հարցնող լինի՝ ինչի՞ համար: Որ էն լակոտները, որոնք «բազե» են խաղում, ՀՀԿ են խաղում, որոնք ջիպեր են քշում, տուն են առնում, տուն են վաճառում, բիզնես են դնում, երկրի հերն են անիծում, ո՞ւմ եք ֆինանսավորում եւ ո՞ւմ հաշվին՝ ուսանողների՞ հաշվին: 720 մլն դրամ այդ հիմնադրամը մի տարի փող է ստացել: Եթե դուք փող չունեք, այ համալսարանականներ, ա՛յ նախարար Արմեն Աշոտյան, անունդ ոչ ու փուչ լինի, էդ ինչի՞ համար ես ուսանողների գումարն ավելացնում մինչեւ 400 դոլար, որ ՀՀԿ-ի ջահել-ջուհուլի՞ն կերակրես, որ «բազենե՞ր» մեծացնես, որ կոմսոմոլիկնե՞ր մեծացնես: Դրա արդյունքում ասում ես՝ վարձը քիչ է, դասախոսներին պետք է ավելացնես: Խայտառակ քիչ է, բայց քիչ կերեք, տվեք դասախոսին»:

Արամ Մանուկյանը մտահոգություն հայտնեց, որ 72 տոկոսով ՀՀ-ում գիտնականների թիվը պակասել է. «Սա մահ է: Հայաստանը գիտության, գիտնականների երկիր է եղել միշտ: Եթե 2000 տարի հայը եղել է, մեր գիտությունն է եղել, գիր ու գրականությունն է եղել: Այսօր Հայաստանում գիտություն գոյություն չունի, որովհետեւ չկա մարդ, որը հասկանա գիտության արժեքը: Սերժը ի՞նչ հասկանա, Ռոբը ինչ հասկանար գիտության մասին, գիտության ֆինանսավորման մասին, գիտնական սերունդ դաստիարակելու մասին, ասպիրանտ դաստիարակելու մասին: Արմեն Աշոտյանի գլխում պտտվում է, որ ասպիրանտուրան բանակից խուսափելու միջոց է: Նախարարի խելքն այնքան չի հասնում, որ ասպիրանտուրան, մագիստրատուրան, օրդինատուրան դա գիտնականներ պատրաստելու դարբնոց է, ոչ թե բանակից խուսափելու միջոց: Եվ այս ձեւով ղեկավարում են երկիրը: Այս ձեւով մարդկանց զրկում են գիտությունից, կրթությունից, տրանսպորտից, արդարադատությունից, ազատ շարժից, ամեն ինչից»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031