ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում տեղակայված վրանային ճամբարում գայլը փորձել է ուտել քնած դեռահասի գլուխը: 16-ամյա Նոյ Գրեհեմն ընկերների հետ վրանային ճամբար էր գնացել հանգստյան օրերը այնտեղ անցկացնելու նպատակով, սակայն գիշերը վրանում անցկանցնելու փոխարեն նա որոշել էր քնել վրանի մոտակայքում գտնվող Ուինիբիգոշիշ գետի ափին: Առավոտյան ժամը չորսին Նոյն արթնացել է տարօրինակ զգացողությունից և հայտնաբերել է, որ իր գլուխը գայլի երախում է գտնվում: Տղան անմիջապես արձագանքել է, նա բռնել է գայլի բերանից և փորձել ազատել գլուխը: Նոյի բղավոցներից նրան օգնության են հասել մյուս հանգստացողները, ինչից հետո գայլը նահանջել է: Այնուհետև Նոյին տեղափոխել են հիվանդանոց և արյունահոսությունը դադարեցնելու նպատակով 17 կար են դրել: Գայլի հարձակումից հետո վրանային ճամբարը ժամանակավորապես փակվել է:
Աղբյուրը` allday.in.ua
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն, ֆուտբոլի ողջ պատմության ընթացքում միակ խաղացողն է, որը կարողացել է 1363 հանդիպումների ժամանակ խփել 1281 պաշտոնապես գրանցված գոլեր:
Կարդացեք նաև