Այսօր գլխավոր դատախազության առջեւ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն անդրադարձավ ոստիկաններին. «Ոստիկանները, որպես մահակ օգտագործվում են կիվիրյանների, կանանց ու աղջիկների նկատմամբ: Լկտիանում են, ցինիկանում են, որովհետեւ ցինիկ է իրենց վերեւինը, ցինիկ է իրենց դատախազը, ՆԳ նախարարը, իրենց նախագահը, բոլորը: Բոլորի թողտվությամբ է շարքային ոստիկանն իրեն լկտի պահում, բոլորի թույլտվությամբ է շարքային ոստիկանը, դատավորը, մնացած չինովնիկները, գայիշնիկը, բոլորը իրենց լկտի պահում, որովհետեւ վերեւից իրենց թույլատրված է միայն լկտի լինել»:
Արամ Մանուկյանը հարց ուղղեց իշխանությանը՝ «Ո՞վ է Լֆիկը: Ո՞վ է նա, որ Երեւանի կենտրոնական փողոցում մշակութային արձան է ավիրում: Չկա հասարակություն, չկա իշխանություն, չկա արդարադատություն, չկա Սերժ Սարգսյան, որը կանգնացնի այս ընթացքը: Չկա, որովհետեւ այդ մարդկանց նպատակը միակն՝ հիասթափեցնել, կոտրել մարդուն, թեւաթափ անել ու ասել՝ դե Հայաստանը լքի ու թող գնա: Սա է այսօրվա իշխանության նպատակը, իրենց գործելակերպը: Ես միշտ մտածում էի՝ միգուցե ուզում են՝ չեն կարողանում: Բանից պարզվում ՝ ոչ միայն չեն կարող, այլեւ չեն ուզում լավ լինի: Լավ լինելն իրենց համար ձեռնտու չի: Ո՞վ է թողել նրանց կարմիր գծերի 60-70 տոկոսը մի հոգու է գնում: Ո՞վ է թողել՝ արագաչափերի 70 տոկոսը մի հոգու է գնում: Ժողովուրդը միշտ էլ պատրաստ կլինի վճարել, եթե իմանա, որ գնում է պետական բյուջե: Եթե մարդն իմանա, որ իր վճարած տուգանքը դառնալու է դասագիրք, բուժում, թոշակ՝ կվճարի: Ես ինչո՞ւ պետք է վճարեմ հարյուրավոր միլիոնների տուգանքներ, որը գնում է ինչ-որ մեկի գրպանը՝ անորոշ, Սերժի շրջապատի 4-5 հոգու լափելու տաշտն է դա: Եվ քանի այդ ձեւի բան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Արամ Մանուկյանը իհարկե իրավացի է:Բայց արդյոք նա է,որ պիտի այդքան բուռն արձագանքի այսօրվա իշխանությունների (վերևների) լկտիությունից ու ցինիկությունից???:Արամ, ոչինչ էլ չի փոխվել.ինչպես որ էր ձեր՝ՀՀՇ-ի իշխանության ժամանակ,այնպես էլ հիմա է:Այն ժամանակ էլ մարդիք ձեր վրա էին ,,կատաղած,,:Պատմությունը կրկնվում է:Բայց աստված չանի,որ դուք նորից գաք իշխանության:Ինչպես ՀՀՇ-ն, այնպես էլ ՀՀԿ-ն (որը համարյա նույն բանն է), նույն պարանով պիտի կախվեն: