Թուրքական «ASİMDER» հակահայկական խումբը, հայտարարել է, որ Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու դիմաց ծաղիկներ կդնի 1918թ. զոհված թուրքերի հիշատակին: Հայտնում է «Դողան» լրատվական գործակալությունը:
Նման քայլի պատճառը նույն եկեղեցում սեպտեմբերի 8-ին ամենամյա պատարագի ժամանակ մկրտության արարողություն իրականացնելու ծրագիրն է:
Այս տարի Աղթամար եկեղեցում 100 տարվա ընթացքում առաջին մկրտությունը տեղի կունենա, իսկ պատարագը 95 տարի դադարից հետո վերսկսվել է 2010թ.:
Մկրտություն իրականացնելու ծրագրի մասին «Ակօս» թերթին է հայտնել Վան նահանգի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մուզաֆեր Աքթունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ