Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստվում են հիմնել այնպիսի հեռուստաընկերություն, որ ալիքները «ֆռռացնելու» կարիք չի լինի

Օգոստոս 30,2013 17:10

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ  գաղափար կա արբանյակային հեռուստատեսություն հիմնելու:

Դեռևս երկու տարի առաջ  «Ա1 պլյուս»  հեռուստաընկերությունը հանրային խորհրդի նիստ է գումարել` հրավիրելով  իրեն, Երևանի ազգային ակումբի նախագահի Բորիս Նավասարդյանին, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին, որտեղ և քննարկվել է ժողովրդական հեռուստատեսություն ունենալու  գաղափարը:

«Մեր նպատակը այն է, որ լինի իսկական հանրային հեռուստաընկերություն: Չունեցանք մենք դա, ունեցանք անունով, իրականում չունեցանք: Այսինքն, չի կարելի, որ մեր անկախության 22-րդ տարում  էն ամբողջը, ինչ, որ մենք լսում ենք իրարից, հարևաններից, իրադարձության միջից, ամբողջ իրիկունը գանք, ալիքները ֆռռացնենք, ման գանք ու չգտնենք կամ գտնենք շատ քիչ: Ինչքան ախմախություն ասես լուրերի  մեջ կտեսնենք, բացի էն ամենակարևորից, ինչի մասին խոսում է ամբողջ Հայաստանը: 1-2 ալիքների լուրերում կարող ես տեսնել ինչ-որ մի բան, բայց ինձ թվում է շատ անբավարար ծավալով , երբեմն էլ անբավարար որակով: Էդ բացը պետք է շտկել, եթե իրենք մինչև էդ կշտկեն, Փառք Աստծո, կարիք չի լինելու չարչարվել, բացել: Ո՞վ գիտի,  գուցե դիմացը երկու-երեք տարի ընտրություն չկա, կազատականացնեն, Սահմանադրություն կփոխեն, նախագահի ստատուսը կնվազեցնեն, կդարձեն վարչապետին զորավոր,  կմտածեն`դե ախպեր հեռուստատեսությունը ի՞նչ: Հիմա, որ համեմատում ես օրինակ 5-6 տարի առաջվա հեռուստառադիոբովանդակության հետ, անհամեմատ ազատականացված է, բայց էլի պահվում է ամուր ձեռքի տակ, որ ցանկացած սրացման պահին, մարտի 1-ից 20-ի  գրաքննությունը էլի կարող են ներդնել, ցանկացած պահի էդ ռիսկը չի վերացված», -ասաց մեր զրուցակիցը:

Մանրամասները` վաղվա տպագիր «Առավոտում»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031