Լրահոս
Օրվա լրահոսը

«Դալիբալթայանը շփոթվում է. Կոմանդոսը Շահումյանի պաշտպանության հետ որեւէ կապ չի ունեցել»

Օգոստոս 30,2013 16:36

«Պարոն գեներալ-գնդապետ, Դալիբալթայանը Շահումյանի շրջանի հարցում շփոթվում է: Արկադի Տեր Թադեւոսյանը Շահումյանի պաշտպանության հետ որեւէ կապ չուներ: Վազգեն Սարգսյանը Շահումյանի շրջանի պաշտպանության ղեկավար էր նշանակել «Հատուկ Գնդի» հրամանատար, գնդապետ Վոլոդյա Կարապետյանին: Նա 1992-թվականի հունիսի սկզբներին նոր բացված Լաչինի միջանցքով բավականաչափ զորքով ու ռազմական տեխնիկայով այցելեց Շահումյան, մի շաբաթ անց թուրքերը հարձակվեցին այս շրջանի վրա, եւ գնդապետ Կարապետյանը զոհվեց` նահանջելիս դեպի Մարտակերտ: Շահումյանի շրջանի անկման իրական պատճառը թերեւս միայն նա եւ Վազգեն Սարգսյանը կարող էին ասել, երկուսն էլ զոհված են : Շահումյանի անկումը, առանց լուրջ դիմադրության, ազատամարտի ամենամեծ ու ողբերգական դրվագն է»,- պատմեց ազատամարտիկ, փոխգնդապետ Սամվել Մկրտչյանը` անդրադառնալով գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի պնդումներին, թե Շահումյանը կորցրինք Արկադի Տեր-Թադեւոսյանի` Կոմանդոսի անգործության պատճառով:

Հետո նա դժգոհեց, որ զինադադարից մի քանի տարի հետո առանձին անհատներ Արցախյան ազատամարտի հաղթանակները փորձեցին վերագրել իրենց, բայց Վազգեն Սարգսյանի կողմից դա կանխվեց, իսկ նրա մահից հետո այդ գործընթացը վերսկսվեց. «Իմ խորին համոզմամբ, մարտի դաշտում թշնամուն հաղթել է հայ ազատամարտիկը, զինվորը, սպան: Ամբողջ պատերազմում հաղթել է հայ ժողովուրդը, որը ապրել է 1992-94 թվականներին Հայաստանում եւ Արցախում»:
Պարոն Մկրտչյանին զարմացնում են նաեւ Կոմանդոսի այն հայտարարությունները, թե նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ մյուսները իրենց թույլ չէին տալիս Արցախի անկախ հանրապետությունը ազատագրել, թե Խոջալուի ազատագրումն էլ պիտի ավելի վաղ սկսվեր, սակայն թույլ չտրվեց դա անել. «Նման բան չկա: Պետական մասշտաբով էր կատարվում Արցախի օգնությունը, զորքով զենքով, զինամթերքով: Ինչպե՞ս կարող են նմանատիպ գործողություններ լինել եւ պետության առաջին դեմքերը դրա մասին տեղյակ չլինեին կամ խոչընդոտներ հարուցեին: Կամ աբսուրդ է, որ հիմա խոսակցություններ են գնում` Վազգեն Սարգսյանը զենք չի վերցրել, նրան զենքով չենք տեսել , բայց նրա գործը ոչ թե զենք վերցնելն էր, այլ ջոկատներին կազմակերպելը , զինելն ու ուղարկելն էր, հրամայելը, որ հատուկ զինվորականները հատուկ պլաններ մշակեին մարտական հետագա գործողությունների համար: Ֆիզիկապես էլ հնարավոր չէր լինի, որ նա զենք վերցներ, գար ազատամարտիկի կողքին կանգներ:

Անտեսվում է հենց այդ պահը, թե ովքեր էին առաջին գծում պատերազմ անողներն ու ովքեր էին գալիս նրանցից հետո պատերազմ ղեկավարողները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ruben says:

    Եթե ուշադրություն դարձնեք այն հանգամանքին, որ Վազգեն Սարգսյանը Լ. Տ.–Պետրոսյանի հրահանգներով, զոմբիի նման (սեփական շահից ելնելով), կատարում էր Լեւոնի եւ թշնամու տիրոջ կամքը, ապա պարզ կդառնա, թե ինչ էին անում եւ ինչու:
    «Օղակ» գործողությունը Վազգենը (առանց հասկանալու) շարունակեց Լեւոնի հրամանով: «Տրուբի (Բաքու – Բաթում)» հարց էր: Կամո ուԱզատ գյուղերը, հետո Արծվաշենը, հետո էլ Շահումյան շրջանը:

  2. Հարութ says:

    Դալիբալթայանի և նրան դամ բռնողների ստերը միայն Շահումյանով չեն սահմանափակվում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031