Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Չեխիա-Հայաստան (սեպտեմբերի 6, Պրահա, «Էդեն Արենա») եւ Հայաստան-Դանիա (սեպտեմբերի 10, Երեւան, «Հրազդան» մարզադաշտ) հանդիպումներին նախապատրաստվելու հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված կազմը: ՀՖՖ պաշտոնական կայքէջը տպագրել է հրավիրված ֆուտբոլիստների անունները:
Դարպասապահներ. Ռոման Բերեզովսկի, Գեւորգ Կասպարով, Արսեն Բեգլարյան, Գոռ Մանուկյան:
Պաշտպաններ. Ռոբերտ Արզումանյան, Կամո Հովհաննիսյան, Լեւոն Հայրապետյան, Հրայր Մկոյան, Արթուր Ավագյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Անդրանիկ Ոսկանյան:
Կիսապաշտպաններ. Հենրիխ Մխիթարյան, Արթուր Եդիգարյան, Դավիթ Մանոյան, Կառլեն Մկրտչյան, Գեւորգ Ղազարյան, Մարկոս Պիզելի, Արաս Օզբիլիս, Դավիթ Հակոբյան, Կարեն Մուրադյան, Արտակ Դաշյան, Վարդգես Սաթումյան:
Կարդացեք նաև
Հարձակվողներ. Յուրա Մովսիսյան, Արթուր Սարկիսով, Սարգիս Ադամյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ