Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ընդդիմախոս իրավաբանի՝ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության նախկին տնօրենին ուղղված նամակը իրավական ակտ է

Օգոստոս 30,2013 15:48

Aravot.am-ի «Սպառնալիքով վտարված «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության տնօրենը Հայաստանում է» hրապարակմանը հետեւեց «Նովոստի» մամուլի կենտրոնում այսօր հրավիրված «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ, «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանի մամուլի ասուլիսը:

Իրավաբանն անդրադարձավ ընկերության նախկին տնօրեն Ռոբերտ Ֆալլետայի աշխատանքից ազատման հարցին:

«Հարցազրույցում լրագրողի հարցին Ֆալլետաները պատասխանեցին, որ այդպես է, եւ ներկայացրեցին այն նամակը, որը որ իրենց կարծիքով նամակ է, իսկ դատարանի գնահատմամբ՝ իրավական անհատական ակտ է: Ոչ մի խոսք չի գնում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի մասին, որ նրանք դիմել են դատարան, հետո հպանցիկ ասում են այդ մասին, որ տարիուկես հետո դատարանը մերժել է հայցը, անհիմն լինելու պատճառաբանությամբ: Հետաքրքիր է, որ ներկայացվում է այդ նամակը, որը անհատական ակտ է, դրա մասին խոսվում է, բայց չի խոսվում մյուս նամակի մասին, որ ներկայացվել է Ռոբերտ Ֆալլետայի կողմից, եւ վճռում առկա է այդ նամակը»:

Սեդրակ Ասատրյանը տեղեկացրեց, որ երբ Հրաչ Ջաբրայանը աշխատանքից ազատման մասին հայտնում է Ֆալլետաներին, նույն օրը Ռոբերտ Ֆալլետան իր էլեկտրոնային նամակով 2011թ. հունվարի 26-ին հայտնում է սեփականատիրոջն ու խորհրդի անդամներին՝ Ստեֆան Անդեչսոնին, Փոլ Փրուլքսին, Ջոնաթան Գուդմանին. «Պատասխանող ընկերությունում դադարեցվել է իմ գործունեությունը:

Վաղն ինձ կուղեկցեն Երեւան, այնուհետեւ կվերադառնամ Միացյալ Նահանգներ:

Չեմ վիճարկելու պատճառը, քանի որ ստորագրել եմ PO (նշանակում է վճարման կարգադրություն)՝ որոշ տեսակի էլեկտրական խլացնող սարքի համար շտապողականության մեջ PO-ներից արագ անցնելու համար: Շատ անգամներ, եթե դրանք արժեւորված չեն, ես արագ անցնում եմ դրանց վրայով, եւ մանրամասն ուշադրություն չեմ դարձնում դրանց: Ցավոք, սխալն իմն է եւ ինչպես միշտ՝ ես պատասխանատու եմ իմ արարքների համար»:

Ընկերության ներկայացուցիչն ասաց, որ Ռոբերտ Ֆալլետան գիտակցել է իրեն աշխատանքից ազատելու փաստը. «Նա սեփական կամքով չի ներկայացել աշխատանքի, չի բողոքարկել Ռիկ Հաուզի գործողությունները, վերջնահաշվարկի փաստի դեմ, ավելին` ընկերության նոր տնօրեն Իլյա Գարկովի նշանակումը, մյուս հանգամանքները փաստում են, որ Ֆալլետայի դիրքորոշումը հիմնազուրկ է»:

Սեդրակ Ասատրյանն անդրադարձավ ընկերության նախկին իրավաբան Արմեն Բաղդասարյանի խորհրդի նիստի օրինականության իրեն աշխատանքից ազատելու հարցին նույնպես. «Շատ հետաքրքիր էր Արմեն Բաղդասարյանի հարցազրույցը, կիսախեղաթյուրված, միգուցե դիտավորյալ տվյալներ եթեր գնացին ընկերության անվան տակ»:

Ըստ ընդդիմախոս ներկայացուցչի, խորհրդի աշխատանքից ազատելու նամակում նշվել էր. «Ընկերությունն իրավունք է վերապահում դադարեցնելու Ձեր պայմանագիրն աշխատանքի անբավարար կատարման կամ անձնական վարքի համար, որը որեւէ կերպով վնասակար է անդրադառնում ընկերության վրա»:

Խորհուրդը իրավազոր էր նման որոշում կայացնելու, ըստ Ս.Ասատրյանի, ինչը հաստատվում է խորհրդի նույն կազմով ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունների դադարեցման, եւ նույն կազմով գլխավոր տնօրեն նշանակելու փաստով:

Իրավաբանը տեղեկացրեց, որ Հրաչ Ջաբրայանը գլխավոր տնօրեն է նշանակվել 2013-ին: Ռոբերտ Ֆալլետայից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել մեկ շաբաթով Ռիկ Հաուզը, Մոբլին, Իլյա Գարկովը:

Իրավաբանն անդրադարձավ կասեցված մի քրեական գործի նույնպես: Նա հայտնեց,որ Ֆալլետաները վնաս են տվել ընկերությանը, այն կազմել է 192 միլիոն դրամ: Դիմելով լրատվամիջոցներին, նա ասաց, որ իրավապահները այդ կասեցված գործը նորից պիտի վերսկսեն:

Մեր հարցին, թե Ռիկ Հաուզը տեղյա՞կ էր այդ քրեական գործի մասին, ընկերության ներկայացուցիչը պատասխանեց դրական: «Այդ դեպքում, ինչո՞ւ թույլատրվեց, որպեսզի Ֆալլետաները լքեն Հայաստանը՝ առանց այդ գումարը տալու», իրավաբանը պատասխանեց, որ դատական ակտ պիտի լիներ, եւ սեփականատերը կարող էր առաջնորդվել այդ կերպ:

Մեր հաջորդ հարցին, թե ընկերությունը քաղհայցի ժամանակ տեղյա՞կ պահել է դատարանին, որ կա նման քրեական գործ, Սեդրակ Ասատրյանն ասաց, որ հայցվորը պիտի տեղեկացներ այդ մասին, իսկ ընկերությունը որպես «տուժող» չի՞ վիճարկել այդ քրեական գործը կասեցնելու որոշման դեմ, հարցին էլ պատասխանեց, որ ոչ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. anna says:

    Հերթական արդարացումները, բայց ոչինչ չասվեց: Մյուս կողմը գոնե փաստերով են խոսում, սրանք ինչ են խոսում, մարդ բան չի հասկանում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031