Լրահոս
Օրվա լրահոսը

Ասուլիս՝ նվիրված Aravot.am-ին եւ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության նախկին տնօրենին, նրա մենեջեր կնոջը

Օգոստոս 30,2013 14:11

«Հիմնական պատճառը, թե ինչու որոշեցինք մամուլի ասուլիս հրավիրել, լրատվամիջոցների միջոցով պարզաբանումներ տալ նախկին տնօրենի աշխատանքից ազատելու վերաբերյալ: Մեր ընկալմամբ՝ պատճառը հանդիսանում է «Առավոտ» օրաթերթում (մինչդեռ տպագրվել է Aravot.am-ում.- խմբ) «Սպառնալիքով վտարված «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության տնօրենը Հայաստանում է», տեսանյութը: Ինքնին, ի սկզբանե հասկանալի է, թե ինչի համար է կազմակերպված այս ամենը, քանի որ նյութեր են նախապատրաստվում քրեական գործ հարուցելու, ըստ իրենց հայտարարության եւ սա նպատակ ունի, ճնշում գործադրել նախաքննական մարմնի վրա»,-ասաց «Նովոստի» մամուլի կենտրոնում  այսօր լրատվամիջոցների հետ հանդիպած «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ, «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը:

Մինչ ասուլիսը լրատվամիջոցներին բաժանվեցին Ֆալլետաների գործով դատական ակտերը: Այն սկսվում էր 2012թ . մարտի 7-ից: Ի դեպ, առաջին հայցը, որով Ռոբերտ Ֆալլետայի ներկայացուցիչը  դիմել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, յոթանասուն միլիոն դրամի բռնագանձման պահանջն էր՝ աշխատավարձի, բռնագանձումը շարունակելու ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար տվյալ ամսվա աշխատավարձի գումարի 0,15 տոկոսի չափով տուժանք բռնագանձելու, պարգեւատրման գումարի, կողմերի միջեւ աշխատանքային հարաբերությունները չդադարեցված համարելու, հայցվորի աշխատանքային պարտավորությունների կատարումը թույլատրելուն պարտավորեցնելու պահանջով եւ խորհրդի նիստի 2011թ. հունվարի 25-ի որոշումն անվավեր ճանաչելու մասին էր: Հիշեցենք, որ խորհրդի նիստի որոշման համաձայն, Ռ.Ֆալլետան ազատվել էր տնօրենի պարտականություններից:

Խոսելով մեր լրատվական կայքում զետեղված տեսանյութի մասին, Սեդրակ Ասատրյանն ասաց. «Եթե դիտեք սույն տեսանյութը, պարտադիր չէ իրավաբան լինել, որ հասկանալ, որ տեսանյութի հարցազրույցի նյութերը, մեղմ ասած, ոչ միայն հեռու են քրեական գործ հարուցելու հիմքեր ունենալուց, այլ հակառակ ուղղությամբ են տանում: Մտադրությունը ի սկզբանե ձախողվել է»:

Բանախոսը անդրադառնալով տեսանյութում հրապարակված գրությանը, որով տեղեկացվել էին ազատվելու մասին, ասաց. « Տնօրենի կինը նեղացած կեցվածքով պատմում է, որ իրեն տվել են այդ նամակը աշխատանքից ազատելու վերաբերյալ, ինքն ասում է, որ ուզում էի կարդալ, հետո ստորագրել,  ինձ Հրաչ Ջաբրայանը ասաց, որ գնացեք ձեր սենյակ, ծանոթացեք, կարդացեք, նոր ստորագրեք: Հետո ասում է, թե ՝ ես ծանոթացա, կարդացի, հետո ստորագրեցի»:

Ըստ բանախոսի՝ իրենց անհանգստացնում է «Դանդի Փրեշն Մեթըլս» ընկերության շուրջ աղմուկը, որն ազդում է ընկերության հեղինակության վրա. «Վերջերս, չգիտես ինչու, հետաքրքիր իրավիճակ ունենք: Հիմա կարծես թե ընդդիմությունն ու իշխանությունը միավորվել են, խմբով վերջին մեկ ամիսը ընկերության դեմ ակցիա է իրականացվում, տեղյակ եք, մի կողմից բնապահպանության նախարարությունը, մյուս կողմից՝ պետական եկամուտների նախարարությունն իր անօրինական գործողություններով, բնապահպանական ակտիվիստները,  իմիջիայլոց, էս մեր նախկին տնօրենի՝ Ֆալլետաների արած,  այսպես ասած, ղալաթների հետեւանքով ուրիշ կերպ մեկնաբանելով, վերցրել, մի քիչ ոգեւորվել են, ավելի զրպարտության տարել մինչեւ հիմա, եւ այդ ամենը հաշվի առնելով՝ պարզաբանումներ կտանք, որովհետեւ մինչեւ հիմա համեստորեն լռել ենք, չենք խոսել իրավունքի չարաշահումների մասին, չենք խոսել մեր դատական գործընթացների մասին»:

Սեդրակ Ասատրյանը տեղեկացրեց, որ իրականում երկու-երեք տարի, Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» նախկին ղեկավարությունը, մասնավորապես, Ռոբերտ Ֆալլետան եւ նրա կինը՝ Ֆարիդան,  «աշխատողների իրավունքները բռնաբարել են երեք տարի. «Եթե տեսնենք 2011թ.-ի հրապարակումները, նույն «Առավոտ» թերթի հրապարակումները, կարծեմ այնտեղ կա, կտեսնենք, թե ինչ են գրում նրանց մասին մամուլը, աշխատողների բողոքները, որի հիման վրա հաշվի առնվեց այս ամենը , աշխատանքից ազատեց Ռոբերտ Ֆալլետային»:

Իրավաբանի որակմամբ՝ աշխատանքից ազատել են «անբարեխիղճ տնօրենին ու նրա կնոջը՝ ստվերային տնօրենին»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ani says:

    Շատ ճիշտ է ասված ստվերային տնօրեն, քանի որ ընկերությունը տնօրինում էր Ֆարիդան և ոչ թե ամուսինը, և դրա մասին գիտեն բոլոր աշխատակիցները և նույնիսկ ձեռք առնելով տնօրենին անվանում էին “Միստր Ֆարիդա”.

  2. ընկերության աշխատակից says:

    Ով է ասում ստվերային որ, լավ էլ բացարձակ ցույց էին տալիս , և իրենց սանձարձակ պահվածքով ընդգծում էին, որ իրենք են տերն ու տիրակալը :Ափսոս շատ շուտ են է մոռանում ամեն ինչ , շատ ափսոս

  3. INFO KAPAN says:

    Պարոն Սեդրակը խոսում է նախկին հրամաններից, բայց չի ասում այսօրվա հրամանների մասին, որ իրենց տված ոչ օրինական հրամաններով չի նվազում դատական գործերը:

    Պարոն Սեդրակ մի մտեք էֆօրիայի մեջ Ձեր ժամանակն էլ է գալու ինչպես նրանցը և նաև Ձեր իրական տիրոջ, ով իր պետական լծակով ազդում է դատական գործընթացների և այլ պրոցեսների վրա: Պատրաստ եղեք լսել պետական չինովնիկի անուն, ով իրավական դաշտում օգտագործելով իր պաշտոնը հանցանքներ է կատարում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031