Պատճառը աղջկա համար վեճն է եղել
Օգոստոսի 29-ին, ժամը 23-ի սահմաններում Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղում 1993թ. ծնված Դերենիկ Արտուշի Ղարդաշյանը դանակահարել է Ազատամուտի բնակիչ, 1993թ. ծնված Արթուր Գառնիկի Վարդապետյանին, վնասելով վերջինիս թոքը:
Արթուր Վարդապետյանին տեղափոխել են Երեւանի բուժհաստատություններից մեկը: Մեր տեղեկություններով 20 տարեկան երիտասարդները վիճաբանել են աղջկա պատճառով:
Իրավապահներից տեղեկացանք, որ Դերենիկ Ղարդաշյանը կալանավորված է, կատարվում է քննություն:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ