Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Վարդանյան. Գիտությունը «թանկ հաճույք է»

Օգոստոս 30,2013 13:22

«Անկախությունից հետո հանրապետության գիտության ոլորտը ենթարկվեց կառուցվածքային եւ կադրային փոփոխությունների: Արդյունքում տեղի ունեցավ եւ շարունակվեց գիտական կադրերի, առաջին հերթին՝ երիտասարդների զգալի արտահոսք գիտության ոլորտից, որոնց մի մասը մեկնեցին արտերկիր, իսկ մյուս մասը՝ այլ աշխատանքներին, որն ավելի վտանգավոր է»,-այսօր գիտության ոլորտում կադրերի ներգրավվածության խնդիրների եւ դրանց իրականացման միջոցառումների մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գեւորգ Վարդանյանը:

Նրա խոսքով, գիտության ոլորտի կադրային կազմի այդպիսի փոփոխությունները բերեցին գիտության արագ ծերացման: 2012թ.-ին ՀՀ գիտության ոլորտում ընդգրկված գիտական աստիճան ունեցողների թիվը 1991թ.-ի համեմատ կրճատվեց շուրջ 72%-ով, եթե 1991թ.-ին գիտական աստիճան ունեցողների թիվը 9238 էր, ապա 2012-2577 է: Պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ արտերկրից վերադառնան մեր հայրենակիցները, որն այսօր գրեթե անլուծելի է, եւ երիտասարդ գիտնականների ներգրավվածությունը մեծացնել գիտության ոլորտում.

«Եթե ուզում ենք գիտելիքային տնտեսություն ունենալ, ապա պետք է լուրջ ուշադրություն եւ ֆինանսավորում ունենալ երիտասարդ գիտնականների համար: Գիտությունը «թանկ հաճույք է», ունենք բավականին կրթված երիտասարդ կադրեր, որոնք տպագրվում են բարձր ազդեցության գործակից ունեցող արտասահմանյան մի շարք հեղինակավոր ամսագրերում, իսկ գիտական նախագծերը արժանանում են արտասահմանյան դրամաշնորհային մրցույթների բարձր գնահատականին»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031