Այսօր Հատուկ Քննչական Ծառայության մոտ «Armenia Today» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին սատարելու էին եկել մի խումբ ակտիվիստներ:
Հիշեցնենք, որ Կիվիրյանի դեմ հարուցված Քրեական օրենսգրքի 316 հոդվածի շրջանակներում Հատուկ Քննչական Ծառայությունում (ՀՔԾ) օգոստոսի 28-ին նախատեսված հարցաքննությունը հետաձգվեց այն պատճառով, որ ՀՔԾ-ն չկարողացավ հարցաքննության համար պատշաճ պայմաններ ստեղծել Արգիշտի Կիվիրյանի շահերը պաշտպանելու ներկայացած փաստաբանական պալատից 30 փաստաբանի համար, այն է՝ տրամադրել համապատասխան տարածք հարցաքննության բոլոր մասնակիցների համար:
Այս պահին ոստիկանները խոչընդոտում են ակտիվիստներին, թույլ չտալով նրանց կանգնել ՀՔԾ-ի մոտ, ասելով, թե մուտքն են փակում, իրավունքներ խախտում: Ակտիվիստները բանավեճի են բռնվել ոստիկանների հետ:
Նրանց ձեռքերին պաստառներ են. «Ռեժիմը սպառնալիք է բոլորի համար», «Ձեռքներդ հեռու Արգիշտի Կիվիրյանից», «Հայաստանը քաղբանտարկյալների կարիք չունի» եւ այլ գրառումներով, ինչպես նաեւ Կիվիրյանի` ծեծի ենթարկված վիճակում լուսանկարները:
Կարդացեք նաև
Այստեղ են հավաքվել հայտնի փաստաբաններ, որոնց թվում է նաեւ Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը եւ այլք: Այստեղ են նաեւ իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչներ:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Նեխած, փթած ռեժիմը փլուզվում է, աջ ու ձախ տարածելով իր հետամնաց, գավառական, տգետ,
խաշակալած ուղեղներով՝ կեղծ Նժդեհականների իսկական պատկերը: