Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացից Հայաստանը ոչ միայն ուժեղացած դուրս չեկավ, այլեւ կանգնեց նորանոր խնդիրների առջեւ

Օգոստոս 30,2013 12:38

Ուղիղ չորս տարի առաջ այս օրը ողջ հայ ազգը փոթորկվեց, երբ հրապարակվեցին հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները:

…Այդ տխրահռչակ արձանագրությունները վավերացնելու ուղղությամբ, ինչպես եւ սպասելի էր, թուրքերը որեւէ քայլ չարեցին, սակայն անգամ չվավերացված վիճակում՝ Թուրքիայի սահմանների անխախտելիությունը եւ Ցեղասպանության հարցով զբաղվող միջկառավարական հանձնաժողովի ստեղծումն իր մեջ պարունակող փաստաթուղթը, որի տակ առկա է ՀՀ արտգործնախարար էդվարդ Նալբանդյանի ստորագրությունը, նշանակալի գործիք է թուրքերի ձեռքին։

«Գործընթացի ցանկացած ելքի դեպքում մենք այդ գործընթացից դուրս ենք գալու ավելի ուժեղացած»,- չգիտես ինչու՝ համոզված պնդում էր Սերժ Սարգսյանը։

Անցած չորս տարիները, սակայն, ցույց տվեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման այս գործընթացից Հայաստանը ոչ միայն ուժեղացած դուրս չեկավ, այլեւ կանգնեց նորանոր խնդիրների առջեւ։ Հենց միայն Հայաստան-Սփյուռք հարաբերություններում առաջացած խզումն արդեն իսկ այնպիսի լուրջ հարված էր մեր ազգային միասնականությանը, որ եթե անգամ այլ վնասներ չլինեին էլ, դա արդեն բավական էր։

Սակայն, ինչպես տեսանք, տխրահռչակ արձանագրությունները նաեւ տորպեդահարեցին Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը, ինչի արդյունքում թուրքական իշխանությունները էլ ավելի լկտի դարձան իրենց հայտարարություններում, իսկ Հայաստանի՝ մանեւրելու հնարավորություններն էլ ավելի նվազեցին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031