Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր ուսանողների կարիքը պետությունը չունի». Արմեն Աշոտյան

Օգոստոս 30,2013 12:15

«Ուսման գների բարձրացումը համաեվրոպական տենդենց է: Վերջին երկու տարվա ընթացքում ցայտուն կերպով ներկայացվել է մի շարք երկրներում՝ Իտալիայում, Գերմանիայում, Կանադայում եւ այլն: Որեւէ մի երկրում ուսանողությունը հեշտ չի տարել այդ որոշումը»,-այսօր Հանրային խորհրդի երիտասարդական հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով ոչ մեկ ի վիճակի չէ կրել կրթության բեռն իր ուսերի վրա: Հայաստանում պետությունը եւ ուսանողներն են բարձրագույն կրթության վրա գումար ծախսողները: Բազմաթիվ մարդիկ սահմանափակ եւ կենացային մասնակցություն ունեն այս գործընթացում, եւ իրենց ներդրումները բարձրագույն կրթության ոլորտում 1%-ն անգամ չեն գերազանցում.

«Բարձրագույն կրթության ոլորտում այսօր այլընտրանքային ֆինանսավորման խնդիր կա: Մենք կրթությունը ֆինանսավորում ենք այնքան, որքան գումար ունենք, պետությունը 2014թ-ից ավելացնելու է կրթության բյուջեն, բայց ամբողջությամբ ծածկել այդքան մեծ ուսանողության պահանջարկը հնարավոր չէ»:

Նախարարի պնդմամբ բոլոր ուսանողների կարիքը պետությունը չունի. «Մենք կարող ենք կրճատել ընդունելությունը եւ խնդիրը մոտավորապես 50%-ով լուծելի է, եթե դա բխի ուսանողության շահերից: Պետությունն ավելի շատ գումար է ծախսելու ուսանողների բեռը թեթեւացնելու համար, կրթությունը սրընթաց թանկանում է աշխարհում: Ուսանողների հարցերը մենք ենք լուծելու, ոչ մի քաղաքական ուժ չի կարող լուծել, անկախ նրանից թե ով կանի՝ իմ հարազատ Հանրապետականը, կամ իմ հարազատ ՀԱԿ-ը»:

«Վատ սովորող ուսանողի համար պետությունը չպետք է կրի պարտավորություն, կրթության մատչելիության հարցը դրված է եղել կառավարության սեղանին 1991թ-ից սկսած: Քար չեմ նետում ժամանակահատվածի վրա, պարզապես այդ ժամանակ սարսափելի է եղել եւ կրթության մատչելիության հարցը չի բարձրացվել: Եթե խստացնենք կրթության որակը ուսանողության մեկ երրորդը դուրս կմնա»:

Երիտասարդության հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանի համոզմամբ՝ իրենք կամուրջ հանդիսանալով հանդիպել են բազմաթիվ երիտասարդների հետ, եւ պարզել, թե ինչ խնդիրներ կան ուսանողության մոտ: Բուհերում որակը բարձրացվելու է վարձավճարի հաշվին, բայց ինչո՞ւ պետությունը այդ բեռը իր վրա չի վերցնում:

Իրենց խնդրանքն է, որ այդ ֆինանսավորումը պետության կողմից իրականացվի: Այս հարցի շուրջ պայքարելու են:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031