Մյունխենի «Բավարիայի» եւ ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին երեկ Մոնակոյում շնորհվեց ՈՒԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:
Մարզական լրագրողների եզրափակիչ քվեարկության ամփոփիչ արդյունքներով Ռիբերին վաստակել է 36 միավոր՝ առաջ անցնելով «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսից՝ 13 ձայն եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից՝ 3: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Ռոնալդուն չի մասնակցել հանդիսավոր արարողությանը:
Անցած մրցաշրջանում Ֆրանկ Ռիբերին «Բավարիայի» կազմում հաղթել է Չեմպիոնների լիգայում, Գերմանիայի Բունդեսլիգայում եւ գավաթի խաղարկությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ