Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նորիկ Սարգսյան. «Ոստիկանության աշխատակիցները միշտ ճիշտ են եղել»

Օգոստոս 30,2013 11:41

«Մեզ դիմում են վարորդներ՝ ասելով թե անհարկի արձանագրություն է կազմվել, բայց ոստիկանը պարտավոր է արձանագրել իր աչքով տեսած խախտումներ, այսինքն` պարտադիր չէ, որ խախտումը ֆիքսվի տեխնիկական միջոցներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով վարորդների դժգոհություններին, ասաց ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:

Դիտարկմանը, թե դժգոհություն կա, որ ոստիկանական ավտոմեքենաների մեջ տեղադրված սարքերը սխալ են արձանագրում արագությունը, նշեց. «Արագաչափ սարքերը ամեն տարի ազգային չափագիտության ինստիտուտի կողմից ստուգվում են եւ տրվում համապատասխան սերտիֆիկատ: Դժվար թե ազգային չափագիտության ինստիտուտը սխալվի: Դրանք ճիշտ են աշխատում, վարորդների կողմից դիմում-բողոքներ մենք էլ ենք ստացել, բայց քննարկման արդյունքում պարզվել է, որ միշտ ճիշտ են եղել ոստիկանության աշխատակիցները»:

Ինչ վերաբերում է մեծ պահանջարկ ունեցող պետհամարանիշների թանկացմանը, ապա, Սարգսյանը նշեց. «Դրա վերաբերյալ կառավարության հատուկ որոշում է ընդունվել»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Բոլոր նորմալ երկրներում արագաչափ սարգերը ունեն էլեկտրոնային տաբլո, որի վրա վարորդը
    տեսնում է իր մեքենայի արագությունը 100 մերտից և այն կարող է համեմատել իր մեքենայի արագաչափի հետ և չառաջանա որևէ կասկած: Իսկ ռոբիկա-շեռժիկա-շաշիկա-լֆիկա- լիսկա-շմայսա-
    զիբիլաբարո Հայաստանում այն մի մետաղյա տուփ է, որտեղ երևի սատանա է նստած և հաշվառում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031