Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կռիվը վերջացել է՝ Փակ շուկան այլեւս գոյություն չունի

Օգոստոս 30,2013 11:28

Երբ Փակ շուկան ավերվում էր, նույն Նարեկ Սարգսյանը Երեւանի գլխավոր ճարտարապետն էր։ Անցած տարվա աշնանը Նարեկ Սարգսյանը երկու անգամ ասուլիս հրավիրեց, երկու անգամ էլ նրան հարցեր տրվեցին Փակ շուկայի մասին։

Առաջին անգամ նա հայտարարեց, թե չպետք է կասկածներ լինեն, որ կպահպանվի նախկին տեսքը։ Դա սեպտեմբերն էր։

Նոյեմբերին, արդեն երկրորդ ասուլիսի ժամանակ հարց ուղղեցինք պարոն Սարգսյանին, թե նա արդյո՞ք հավատում է Սամվել Ալեքսանյանի այն հայտարարությանը, թե շենքի կամարները քանդվել են պատահականորեն։ «Եկեք ես մնամ իմ մասնագիտական հարցերի շրջանակներում, ենթադրություններ չանեմ«,- մեր հարցին ի պատասխան ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետը։ Այսինքն, նա չբացառեց, որ Սամվել Ալեքսանյանի ասածը կարող էր նաեւ ճիշտ լինել։ Այսինքն, Նարեկ Սարգսյանը 2012-ի նոյեմբերին, երբ արդեն քանդվել էին Փակ շուկայի կամարներից մի քանիսը, չէր բացառում, ոք դրանք պատահաբար քանդված լինեն՝ դե կամար է էլի, մի օր գիշերը մեկը քանդվեց, հաջորդ գիշեր մյուսը եւ այսպես շարունակ։ Այն ժամանակ Նարեկ Սարգսյանը տխուր չէր։

Հենց նույն ասուլիսի ժամանակ հայտնեցինք, որ կամարները քանդելուց բացի արդեն նոր առաստաղ է կառուցվում, ներսում հարկեր են ավելացվում, ինչ-որ սյուներ են կանգնեցվում, Նարեկ Սարգսյանը էլի չտխրեց, այլ միայն ասաց՝ «Կստուգեմ»։ Սեզ հայտնի չէ՝ ստուգեց Նարեկ Սարգսյանը, թե ոչ, բայց փաստն այն է, որ շենքը որպես ճարտարապետության կոթող կործանվեց ու այդ դանդաղ ու հաստատուն կործանման երկարուձիգ ամիսների ու տարիների ընթացքում Նարեկ Սարգսյանը չէր տխրում ու երեկ միանգամից տխրեց։ Ավելին, ոչ միայն տխրեց, այլ դարձավ վճռական։ Նա ասում է, որ հարցը պետք է մնա օրակարգում, որ հարցը չպետք է այդպես փակվի, պետք է փորձենք լուծումներ գտնել…: Շա՛տ վճռական դիրքորոշում է, մանավանդ շենքը վերջնականապես աղճատելուց հետո, երբ մի քանի օրից այդտեղ սուպերմարկետը կսկսի գործել։

Ասացվածք կա, թե «կռվից հետո բռունցքներ չեն թափահարում»։ Կռիվը վերջացել է՝ Փակ շուկան այլեւս գոյություն չունի եւ հիմա կարելի է նաեւ տխրել, վճռական հայտարարություններ անել…:

Բայց, այնուամենայնիվ, Փակ շուկայի խնդիրը տեսականորեն հնարավոր է լուծել, ընդ որում, շատ արագ ու արմատապես։ Լուծումը միակն է՝ Սերժ Սարգսյանը իր օգնականներից որեւէ մեկին հանձնարարում է զանգահարել

Սամվել Ալեքսանյանին եւ իր անունից հրամայել շենքը բերել նախկին տեսքի եւ հանձնել այն պետությանը։ Համոզված եղեք, որ մեկ-երկու ամիս անց կրկին

կունենանք նույն Փակ շուկան ավելի ամրացված, մաքուր ու գեղեցիկ։ Բայց գործնականում այդպիսի բան լինել չի կարող, որովհետեւ Սերժ Սարգսյանին

Փակ շուկան այսօրվա տեսքով ավելի հոգեհարազատ է, որովհետեւ Լֆիկ Սամոն Սերժ Սարգսյանի ամենասիրելի ու հավատարիմ օլիգարխն է, որովհետեւ Նարեկ Սարգսյանը խիստ ուշացած է տխրել, որովհետեւ…:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արտաշ says:

    Հնգ, 01/31/2013 – 18:00ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆարեկ Սարգսյան. «Ապօրինի կառույցը պետք է քանդել»
    Փակ շուկայի վերգետնյա ծածկերի կամարները պետք է վերականգնվեն, իսկ ապօրինի կառույցները քանդվեն, – այս կարծիքին է Երևանի գլխավոր ճարտարապետը։Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը դեռևս նոյեմբերին ասուլիսում հայտարարել էր, որ Փակ շուկայի վերակառուցման շրջանակում հաստատված նախագծով եւ շինթույլտվությամբ մինչև 0 նիշը ուժեղացման, բետոնացման եւ ստորգետնյա ավտոկայանատեղերի կառուցման աշխատանքների իրականացմանը պիտի հաջորդի վերգետնյա հատվածի վերակառուցումը՝ ըստ հաստատված նախագծի և շինթույլտվության: Բայց կառուցապատողը չգնաց օրինական ճանապարհով՝ կամայական գործողություններ իրականացնելով հանրապետական հուշարձանի նկատմամբ: Ինչ է մտածում այդ ուղղությամբ գլխավոր ճարտարապետը եւ արդյոք ինչ-որ քայլեր կձեռնարկվեն, թե ոչ ապօրինությունները վերացնելու ուղղությամբ։ Մեր հարցմանն ի պատասխան Երևանի գլխավոր ճարտարապետի հանրային կապերի գծով պատասխանատու Ա. Եսայանը փոխանցեց հետևյալը. «Կատարվածը, բնականաբար, Երևանի գլխավոր ճարտարապետի վրդովմունքն է առաջացրել, ով Փակ շուկայի հետ կապված իր հստակ տեսակետը մշտապես հայտնել է Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական և ինժեներական հանձնաժողովներում: …
    https://www.pastinfo.am/hy/node/7479#sthash.LOrSxPuo.dpuf-

  2. ani says:

    Նարեկ սարգսյանը Սալիերիի սինդրոմով է տառապում, Թամանյանի, Թորոմանյանի, Ն. Ազատյանի, Չուբարյանի և մեր այլ տաղանդավոր ճարտարապետների թողած կոթողները ամեն անգամ էս միջակությանը հիշեցնում են, երեսին են շպռտում սեփական անտաղանդությունը: Դրա համար փչացրեց, ապականեց որքան կարողացավ, մի շենքի ֆասադը փչացնելով, մյուսը պարզապես քանդելով, էն մյուսը ձևափոխելով: Քաղաքը հարմարեցրեց իր, լֆիկի, սերժի, քոչարյանի ճաշակներին: Անիծվեք դուք

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031