Մոսկվայի տանը Երևան քաղաքի ուսուցիչների օգոստոսյան կոնֆերանսն այսօր բացվեց ՀՀ պետական օրհներգով: Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը նշեց, որ քննարկվելու են 2012-2013 թթ ոլորտի ձեռքբերումներն ու անհաջողությունները: «Տոնական մթնոլորտ է, սակայն տոնական ասվածը չի ենթադրում, որ շրջանցելու ենք այն բոլոր խնդիրները, որոնք առկա են հանրակրթության ոլորտում»,-ասաց Սուքիասյանը:
Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ներկայացրեց 2012-2013 թթ հաշվետվությունը:
«ՀՀ ԿԳ նախարարության եւ քաղաքապետարանի համագործակցության արդյունքում 1112 ուսուցիչ է վերապատրաստվել, սակայն տարակարգ ստացողները քիչ են, մի՞թե հարմարվել են միջակությանը»,-ասաց տիկին Սողոմոնյանը:
Նա ասաց, որ պետք է հայտարարել ուսուցիչների՝ նոր տեխնոլոգիաների յուրացման ժամկետ: Նաեւ հավելեց, որ 1180 երեխայի համար ներառական կրթություն է իրականացվում մի շարք դպրոցներում, եւս հինգ դպրոց նման իրավունք է ստացել:
Կարդացեք նաև
Գայանե Սողոմոնյանը նշեց, որ Երեւանի Նոր Դոսի անվան դպրոցի հարկի ներքո ստեղծված համապատասխան դպրոցում 320 սիրիահայ աշակերտ է սովորում:
Նա մտահոգություն հայտնեց, որ «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել ընդամենը 16 ուսուցիչ՝ 13 դպրոցից. «Իսկ ո՞ւր են մասնագիտական որակներով եւ պրոֆեսիոնալիզմով մեր լավագույն ուսուցիչները»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Իսկ ո՞ւր են մասնագիտական որակներով եւ պրոֆեսիոնալիզմով մեր լավագույն ուսուցիչները»:
-Չգիտ՞եք:
-Դե…, ոչ:
– Ձեր հայրենանվեր ՛՛ուրույն ձեռագրի՛՛ շնորհիվ իրենց տեղը զիջել են ձեզ և ձեզ նմաններին սպասարկելու պատրաստակամություն ունեցողներին:
Այդ ուսուցիչները տեղում դոփում են մարզերի դպրոցներում, ուր աշխատում են գորշ, անհրապույր միջավայրում, ձեր նման մի քանիսի ծանոթների, բարեկամների շնորհիվ էլ երբեք ոչ մի առաջընթաց կամ մասնագիտական հաջողությունների չեն հասնում… քանի որ նրանց ոչ ոք չի թույլատրի առանց վերևների թույլտվության, առանց վերևներին ծառայություններ մատուցելու կամ մաղարիչ անելու որևէ այլ աշխատանքի նշանակվի դպրոցում (տնօրեն, փոխտնօրեն, կազմակերպիչ և այլն)
Այսօր դպրոցներում կան իրոք լավ ուսուցիչներ և ուսուցչուհիներ, սակայն նրանց տոկոսը շատ քիչ է, կլինի մոտ 3%: Շատերն էլ լավ հասկանում են, որ լավագույն ուսուցիչ մրցույթ կոչեցյալը խնամի, ծանոթ, բարեկամի որոշման հիման վրա տրված տիտղոս է, որը տրվում է միշտ քաղաքի էլիտար դպրոցների ոչ գրագետ (իհարկե ոչ բոլորին է վերաբերում) բանբասկոտ, դպրոցում առանձին կաբինետներում ծխող ուսուցչուհիների: