Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանը Ռուսաստանից կստանա դրամաշնորհ

Օգոստոս 30,2013 11:13

Երեկ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողների հարցերին պատասխանելիս կրկին անգամ հայտարարեց, որ գազի սուբսիդավորման համար Ռուսաստանի հետ վարվող բանակցությունները գրեթե ավարտվել են եւ օրերի ընթացքում դրանց արդյունքները կհրապարակվեն։ ՀԺ-ի թղթակցի ու նախարարի միջեւ տեղի է ունեցել կարճ զրույց.

Ռուսները հաստատ տալո՞ւ են փողը:

– Հաստատ տալու են։

Վստա՞հ եք։

– Այո։

Նույնիսկ, եթե Հայաստանը ստորագրի Ասոցացման պայմանագիրը, էլի փողը տալու ե՞ն։

– Հաստատ փողը տալու են, մյուս բաների հետ ես գործ չունեմ:

Նշենք, որ երեկ երեկոյան ռուսական «ՌԲԿ» հեռուստաալիքի վազող տողով սկսեց պտտվել հետեւյալ տեղեկությունը. «Գազի գնի սուբսիդավորման համար Հայաստանը Ռուսաստանից կստանա դրամաշնորհ»։

Հ. Գ.

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031