Ի՞նչ կտա մեզ երկրի ղեկավարման մոդելի փոփոխությունը, որին ձեռնամուխ է եղել գործող իշխանությունը։ Դա մեր երկրին շատ բան կտա, եթե, իհարկե, խորհրդարանական ընտրությունից հետո ունենանք նորմալ խորհրդարան եւ նորմալ կոալիցիա, եթե չլինի այնպես, որ մեկ քաղաքական ուժ գրավի խորհրդարանի կեսից ավելին։ Իսկ դա կարող է լինել բացառապես ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների դեպքում միայն, ընտրակաշառքի եւ մեծամասնական ընտրակարգի բացառման, վախեցնելու, սպառնալու, ցուցակ կեղծելու մեթոդներից հրաժարվելու, ընտրողների ստորագրություններով ցուցակները հրապարակելու պայմաններում միայն։ Պատրա՞ստ է ՀՀԿ-ն գնալ այս քայլերին, թե՞ այս ամենը Սերժ Սարգսյանին եւս մեկ սրոկ իշխելու հնարավորություն տալու համար է։
Եթե Սերժ Սարգսյանի համար է արվում միայն, ապա մենք կարող ենք հայտնվել շատ ավելի տխուր վիճակում, քան նախագահական կառավարման օրերին։
Խորհրդարանական կառավարման համակարգի մի կարեւոր առանձնահատկությունն էլ այն է, որ մեկ քաղաքական ուժ, որքան էլ արկածախնդիր լինի, չկարողանա երկիրը հասցնել անմխիթար վիճակի։ Խորհրդարանական կառավարման համակարգը ենթադրում է նախեւառաջ վերահսկողություն, հաշվառու-հաշվետուի հարաբերություններ խորհրդարանի եւ կառավարության միջեւ։ Բայց ոչ մի Ազգային ժողով չի կարող իրականացնել իր վերահսկողական ֆունկցիան, եթե այնտեղ նստածների գերակշիռ մեծամասնությունը ՀՀԿ-ից եւ այդ կուսակցության զանազան խմբակներից ԱԺ բերված քրջուփալասից է բաղկացած։
Վերջում կուզենայինք մի այսպիսի դիտարկում անել։ Այն, ինչ որոշել են անել, բավականին լուրջ գործ է։ Դրան պետք է նախապատրաստվել, պետք է այնպես անել, որ բոլոր շատ թե քիչ ազդեցիկ քաղաքական ուժերն ակտիվ մասնակցություն ունենան սահմանադրական փոփոխությունների մշակման գործում։ Խոսքն իրական մասնակցության, լավագույն մասնագետների ներգրավման, ընդդիմության առաջարկներին ականջալուր լինելու մասին է։ Դա միայն քաղաքական դաշտի ակտիվություն կբերի, 2017-ին դա կհանգեցնի ընտրական անզիջում եւ իմաստալից պայքարի։ Հակառակ պարագայում, այսինքն՝ իշխանության կարծիքը չոբանավարի առաջ մղելու դեպքում, մենք խոր հիասթափություն ենք ապրելու։
Կարդացեք նաև
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում