Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՀԿ. Կառավարության այստեղ քաղաքական մոտիվացիան ակնհայտ է

Օգոստոս 30,2013 10:38

ԲՀԿ-ն ներկայացրել էր նվազագույն աշխատավարձը 2014 թ. հունվարի 1-ից 75 հազար դրամ սահմանելու, ինչպես նաեւ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծերը։

Պետք է փոխվեր այն եզրույթը, ըստ որի՝ սեռը սոցիալական ձեռքբերովի վարք է։ Այս խմբագրական փոփոխությամբ հանդես է եկել նաեւ կառավարությունը եւ նախապատվություն է տվել իր ձեւակերպմանը։

Ինչ վերաբերում է աշխատավարձի բարձրացման առաջարկին, ապա մերժումը բացատրվեց նրանով, որ կառավարությունը մտադիր է հասնել դրան աստիճանաբար։ Իսկ կառավարության մտադրությունը գալիք տարվա կտրվածքով չի գերազանցում 50 հազար դրամը։

Ինչպես եւ սպասվում էր, Տիգրան Սարգսյանի մերժումը խոցեց ԲՀԿ-ի սիրտը։ «Արդյո՞ք իրատեսական էր աշխատավարձի իրենց առաջարկած չափը, գուցե ոչ իրատեսական հաշվարկների պատճառո՞վ մերժվեց» հարցին Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Եթե կառավարությունը չի գնում որեւէ կոմպրոմիսի ու չի ասում՝ պատգամավորներ, եկեք միասին քննարկենք այս առաջարկը, ու ուղղակիորեն մերժում է, այստեղ քաղաքական մոտիվացիան ակնհայտ է։ Ես ձեզ երաշխավորում եմ՝ եկեք վաղը աշխատավարձն առաջարկենք 50 հազար դրամ, ինչ որ ասել է կառավարությունը, ես երաշխավորում եմ, որ մերժելու են»:

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031