Լրահոս
Օրվա լրահոսը

2017թ. Սերժ Սարգսյանը հրաժարական կտա, որ դառնա վարչապետ

Օգոստոս 30,2013 10:21

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

– Տիկին Սարգսյան, ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ իրենք քննարկում են սահմանադրական փոփոխությունների հարցը, որի շրջանակներում կքննարկվի նաև խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու տարբերակը: Համաձա՞յն եք այն կարծիքի հետ, թե ՀՀԿ-ն կառավարման համակարգի փոփոխություն է նախաձեռնում, որպեսզի 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ և նորից շարունակի մնալ իշխանության:

– Սովորաբար նման խոսակցությունները հենց այնպես չեն լինում, կարծում եմ, որ այդ միտքը վաղուց հասունացած էր նախագահականում: Եվ քանի որ Ս. Սարգսյանը որպես նախագահ իր վերջին ժամկետն է անցնում, հստակ է, որ կառավարման համակարգի փոփոխության արդյունքում ակնկալում է մնալ իշխանության ամենալրջագույն օղակում: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում նա կարող է ընտրվել վարչապետ և պահպանել իր դիրքերը: Սովորաբար, երբ նախագահն իր երկրորդ ժամկետն է նախագահում, իր թիմում տարբեր խմբավորումներ սկսում են աշխատանքներ տանել ապագա իշխանության ձևավորման ուղղությամբ և եթե կարողանան այդ փոփոխություններն իրականացնել, նախագահի դերակատարությունը մինչև իր ժամկետի ավարտը թուլանում է: Ուստի սահմանադրական փոփոխությունների մասին խոսակցությունները հստակ մեսիջ կարող է լինել՝ Ս. Սարգսյանը թիմին հասկացնում է, թե ինքը գնացող չէ, մնացող է:
Իսկ ես կարծում եմ, որ նախագահականից խորհրդարանական համակարգին անցումը մեր երկրին ոչ մի բան չի կարող տալ: Մենք պատերազմի վտանգի առջև կանգնած երկիր ենք, և կիսանախագահական կառավարման համակարգը մեր երկրի նախագահին հնարավորություն է տալիս վտանգի պահին արագ որոշումներ կայացնել և իրավիճակը վերահսկելի դարձնել: Նման անցումը մեր ժողովրդի համար ոչինչ չի կարող փոխել, քանի որ ոչ մի տարբերություն չկա` վարչապե՞տն է կեղծված ընտրությունների արդյունքում խորհրդարանական կառավարական համակարգով առաջադրվում, թե՞ նախագահն է կեղծված ընտրությունների արդյունքում դառնում նախագահ: Բայց ես հույս ունեմ, որ նախագահական կառավարման համակարգից ինքնանպատակ անցում չի լինի խորհրդարանական կառավարման համակարգին:

– Ձեր կարծիքով, եթե, այնուամենայնիվ, իշխանությունները հաջողեն իրականացնել իրենց այդ ծրագիրը, 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո Ս. Սարգսյանը հրաժարակա՞ն կտա և վարչապե՞տ կդառնա:

– Եթե կարողացան հասնել դրան՝ միանշանակ հրաժարական կտա, կձգտի դառնալ վարչապետ, որպեսզի պահպանի և՛ իշխանությունը, և՛ ֆինանսական միջոցները, և՛ իր ազդեցությունը:

– Բայց չէ՞ որ նա կարող է դեռ մեկ տարի էլ նախագահ լինել:

– Մի տարի կկորցնի, ձեռք կբերի լրացուցիչ 5 տարի: Չեմ կարծում, որ Ս. Սարգսյանի համար մեկ տարին ավելի կարևոր է, քան թե իշխանության շարունակական ղեկավարումը:

  Արմինե Ավետյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031