Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սիրիահայ ուսանողների համար սահմանել ուսման վարձավճարի զեղչ. Ա. Աշոտյան

Օգոստոս 30,2013 10:12

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին: Նախարարի նամակում մասնավորապես նշվում է. «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական բաժիններում սովորող սիրիահայ ուսանողների համար սահմանել ուսման վարձավճարի 50% զեղչ, իսկ բուհում սովորողների համար` ուսման վարձավճարի չափը սահմանել 2012-2013 ուստարվա համար ՀՀ քաղաքացիների համար սահմանված վարձավճարի չափով:
Սիրիայի բուհերից ՀՀ բուհեր տեղափոխվել ցանկացող սիրիահայ ուսանողների համար, եթե առարկայական տարբերությունները գերազանցում են 20 կրեդիտը, սահմանել առարկայական տարբերությունների հանձնման ժամկետ և նրանց հնարավորություն տալ ուսումնառությունը շարունակել այն կուրսից, որից նրանք տեղափոխվել են»:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hovsep says:

    պարոն Աշոտյան կգա արդյոք ժամանակը որ մի փոքր էլ մեր մասին մտածեք???

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031