Այսօր Ազատություն հրապարակում կայացած հանրահավաքում ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը թվարկեց այն խնդիրները, որոնք կառավարությունը պետք է լուծի, ինչպես նաև ազատամարտիկների պահանջները: Դրանք են մասնավորապես՝
Երևան քաղաքում պետք է արգելվի համասեռամոլության քարոզը:
Ինչպիսին պետք է լինի ճշմարիտ արվեստը (պետք է գնահատվեն իսկական արվեստագետները )
Հանդիպում բոլոր կուսակցությունների ղեկավարների հետ
Կարդացեք նաև
Նա պարզաբանեց հարցադրումը. Հայաստանում պետք է փոխել կառավարման արատավոր համակարգը: Համաձա՞յն են մեր կուսակցությունները այստեղ` այս հրապարակում կանգնել ժողովրդի կողքին, աջակցել սեփական ժողովրդին`առանց ավելորդ ակնկալիքների:
«Մեր բարձրացրած բոլոր հարցերը տեղ են հասնում և միայն ձեր համախմբվածությունից է կախված, թե ինչպես այս իշխանությունները կկատարեն մեր պահանջները, չեն կատարի` ճանապարհ կդնենք`դհոլ-զուռնով»,-հավելեց Ս. Սարգսյանը:
Ազատամարտիկներին աջակցելու էին եկել նաև ուսանողները, որոնք բողոքում են ուսման վարձերի թանկացման դեմ:
Հավաքն ամփոփվեց նրանով, որ փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը դիմեց հարցով. «Դուք կո՞ղմ եք, որ մենք հինգշաբթի օրը սկսենք աշխարհազորի կազմավորումը»: Այնուհետև ստանալով դրական պատասխան, հայտարարեց, որ հաջորդ հինգշաբթի օրվա հանրահավաքն ամբողջովին նվիրվելու է աշխարհազորի կազմավորմանը:
Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ
Այլասեռվածների համար, համասեռամոլությունը նորմալ երևույթ է: