Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը Հայաստանի 1-ին խմբի առաջնության մասնակիցները մեկօրյա ընդմիջումից հետո այսօր վերսկսեցին պայքարը:
Ութերորդ տուրում մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար Տիգրան Քոթանջյանը պարտության մատնեց Հովհաննես Գաբուզյանին եւ 6,5 միավորով շարունակում է ընթանալ առաջին տեղում: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը առավելության հասավ միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանի նկատմամբ ու կես միավորի պակասով շարունակում է հետապնդել Քոթանջյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ