Փասադենայի քաղաքային խորհուրդը Հայոց ցեղասպանության հուշարձանի տեղադրման հետ կապված ժողով է հրավիրել սեպտեմբերի 9-ին: Հայտնում է «Ասպարեզ» թերթը:
Ժողովը նվիրված է ընտրված հուշարձանի նախագծի վերանայմանը և հաստատմանը:
2013թ. հուլիսի 16-ին քաղաքի տեսքի և զբոսայգիների հանձնաժողովը միաձայն ընդունել է Փասադենայի Արվեստի կենտրոնի` դիզայնի քոլեջի ուսանողուհի Քեթրին Մենարդի հուշարձանի առաջարկած նախագիծը:
«Ասպարեզ»-ը նշում է, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված 166 հուշարձան է տեղադրվել աշխարհի 33 պետություններում:
Կարդացեք նաև
Նախատեսված է, որ Հայոց ցեղասպանության հուշարձանը Փասադենայի Հիշատակի զբոսայգում կտեղադրվի 2015թ.:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ