«Փաստինֆո»-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ այսօր Խանջյան փողոցում գտնվող բարի մոտից՝ թմրամիջոցներ օգտագործելու կասկածանքով Կենտրոնի ոստիկանությունը բերման է ենթարկել ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդուն՝ Արա Օսկանյանին՝ ընկերոջ հետ միասին։
Մեր տեղեկություններով՝ Օսկանյանի մոտ ոչինչ չի հայտնաբերվել, փոխարենն ընկերոջ՝ ոմն Վահագի մոտ հեռախոսի գրպանից թափվել է ինչ-որ փոշի, որի ծագումնաբանությունը պարզելու համար նշանակվել է փորձաքննություն։
Դեպքի առթիվ առայժմ քրեական գործ չկա հարուցված, այլ նախապատրաստվում են նյութեր։ Բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։
Մեր ունեցած տեղեկություններով՝ Ա.Օսկանյանի անունը շրջանառվում է նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ այլ գործով եւս։
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ի կայքում: